Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170 խտրականություն – Page 3 – Pink Armenia
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հայաստանում ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց նկատամամբ վերաբերմունքի մասին ուսումնասիրություն է կատարել Փինք Արմենիան Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հետ համատեղ:
«Նախապաշարումներից հավասարություն»…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
2015թ. ԼԳԲՏ անձանց իրավունքների համար անկման տարի էր, քանի որ նոր ընդունված Սահմանադրությամբ ամուսնությունը սահմանվեց միություն` բացառապես կնոջ և տղամարդու միջև: Նույնասեռականների ամուսնության…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
ԼԳԲՏԻ մարդկանց առնչվող իրադարձությունները 2015թ հակասական էին Հայաստանում: Մի կողմից սահմանադրության փոփոխությունների արդյունքում ԼԳԲՏԻ անձանց ամուսնության իրավունքները սահմանափակվել են, ու ԼԳԲՏԻ ակտիվիստների դեմ…
ՀՀ օրենսդրության մեջ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ խտրականության որևէ դրսևորում բացառելու համար, ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի նամակում` ի պատասխան ՓԻՆՔ Արմենիա ՀԿ-ի կոչին, որով կազմակերպությունը պետական այրերին հորդորում էր կատարել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները:
Մայիսի 17-ին hոմոֆոբիայի և տրանֆոբիայի դեմ միջազգային օրվա առիթով ՓԻՆՔ Արմենիան Հայաստանի նախագահին, մի քանի նախարարություններին ու պատգամավորներին ուղարկված նամակով հորդորել էր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառման դեմ օրենսդրական կարգավորումներ ապահովել և մշտադիտարկել նրանց նկատմամբ խտրականության դեպքերը: Նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ «եթե առկա է հավելյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, ապա հարկ է նշել, որ ՀՀ նախագահը օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված չէ»:
ՓԻՆՔ Արմենիան իր նամակում Սերժ Սարգսյանին նաև հորդորել էր պետական նշանակության մեդալով չպարգևատրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ԼԳԲՏ անձանց և նրանց իրավապաշտպանների դեմ ատելության կոչեր են տարածում, ինչին աշխատակազմից պարզաբանել են, որ պետական պարգև տալուց հաշվի չի առնվում անձի աշխարհընկալումը. «Եթե, իհարկե, տվյալ անձը չի դրսևորում այնպիսի հակաիրավական վարքագիծ, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դարձել է կամ պետք է դառնա պատկան մարմինների գնահատման առարկա», - ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանի անունով ստորագրված նամակում:
Մինչ այդ կազմակերպության նամակին պատասխանել էին արդարադատության և առողջապահության նախարարություններից:
Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարության քննարկումների շրջանակներում իրավական ուսումնասիրություն է կատարվել, որտեղ վերլուծվել են խտրականության արգելմանը վերաբերող հարցերը:
Նախարարությունից հիշեցրել էին, որ 2010թ. հավանություն է տրվել Գենդերային քաղաքականության հայեցակարգին, իսկ 2011թ. հաստատվել է ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը:
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ խնդրի կարգավորումը դուրս է ՀՀ առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակներից, թեև համապատասխան մարմիններից առաջարկներ ստանալու դեպքում պատրաստ են աջակցություն ցուցաբերել:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
2010թ. տվյալներով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների նկատմամբ Հայաստանում խտրական վերաբերմունք ունեին կանանց 86.1% է, իսկ տղամարդկանց` 84.4%: Ասվում է ԱՄՆ պետքարտուղարության` 2014թ. Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում` հիմնվելով Ժողովրդագրության և առողջության հարցերի վերջին հետազոտության վրա, որն իրականացվել է 2010թ.:
«Երեխաների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն 2013թ. իր ամփոփիչ դիտարկումներում մտահոգություն էր հայտնում երեխաների առանձին ենթախմբերի, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների նկատմամբ դե ֆակտո խտրականության դրսևորման վերաբերյալ», - նշվում է ուսումնասիրության մեջ` օրինակ բերելով ՀԿ-ներում արձանագրված մի դեպք, երբ դպրոցներից մեկի տնօրենը դպրոցից հեռացրել էր երկու երեխաների, այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նրանց հայրը ապրում է ՄԻԱՎ-ով:
Վկայակոչելով իրավապաշտպաններին` հաշվետվությունում ասվում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ առումով խոցելի համարվող անձանց նկատմամբ հասարակության կողմից խտրականության ու բռնության դրսևորում է առկա, ինչպես նաև ոչ իրավաչափ վերաբերմունք ոստիկանության կողմից:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականությունը բացասաբար է ազդել զբաղվածության, ընտանեկան հարաբերությունների ու առողջապահության ծառայության հասանելիության վրա, ասված է ԱՄՆ պետքարտուղարության` 2014թ. Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցում` հրապարակված 2015թ. հունիսի 25-ին:
Հաշվետվությունում նշված է, որ խտրականության դեմ պայքարի օրենքները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնությանը հետ չեն առնչվում.
«Չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող օրենքներ կամ այլ քրեական դատական մեխանիզմներ , որոնք կօգնեին ԼԳԲՏ համայնքի անդամների դեմ կանխակալ դրդապատճառներով գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս», - նկատել են գերատեսչությունում` ավելացնելով, որ հասարակությունը նույնասեռականությունը համարում է հիվանդություն:
Վկայակոչելով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» իրականացրած հետազոտությունը, որը վերաբերում էր փաստաբանների, բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների և ուսուցիչների շրջանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքին, զեկույցում ասվում է, որ 500 հարցվածներից 45%-ը նույնասեռականությունը համարում է հիվանդություն (այդ թվում` բժիշկների 57 և բուժքույրերի 47%-ը), իսկ 12%-ը` այն համարում է անբարոյականություն:
Հղում անելով մեկ այլ ՀԿ-ի (անունը նշված չէ) հարցմանը, ուշադրություն է դարձվում իրավապաշտպան կազմակերպություններում աշխատողների իրազեկվածության ցածր մակարդակի վրա, ինչպես նաև շեշտվում, որ հարցվածներից ոմանք նույնասեռականությունը դիտարկում են հիվանդություն և ԼԳԲՏ մարդկանց օգնելու լավագույն տարբերակը համարում` «բուժվելը»:
ԶԼՄ-ների մասով պետքարոտւղարությունն ընդգծել է իշխանամետ լրատվամիջոցների գեյերի դեմ քարոզչության իրականացումը, մասնավորապես` անդրադարձել է «Իրավունք» թերթի գործին:
Ուսումնասիրության մեջ անդրադարձ կա նաև բանակի հետ կապված խնդիրներին: Ասվում է, որ «ակնհայտ նույնասեռական տղամարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից՝ ենթադրաբար առաջնորդվելով այն մտահոգություններով, որ նրանք կարող են ենթարկվել դաժան վերաբերմունքի համազորայինների կողմից»:
Ըստ զեկույցի, բանակից ազատումը հիմնավորվում էր հոգենյարդաբանական հետազոտման բժշկական եզրակացությամբ առ այն, որ անձի մոտ կա հոգեկան խանգարում և այս մասին նշում էր կատարվում անձնական գործում, որը խոչընդոտ է աշխատանքի տեղավորման և վարորդական վկայական ձեռք բերելու հարցում:
Նշվում է, որ զինված ուժերում ծառայող նույնասեռական տղամարդկանց հանդեպ ֆիզիկական ու հոգեբանական ոտնձգություններ են եղել:
Պետքարտուղարությունը հիշատակել է նաև «ՓԻՆՔ Արմենիա»-ի 2013թ. զեկույցը` անդրադառնալով հաշվետվությունում արձանագրված դեպքերին:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Այսօր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանի ընթացում, ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց հունվարի 22-ին ստացված Համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:
Հյուման ռայթս հաուս…
ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը Հայաստանում շարունակվում է համատարած բնույթ կրել, և պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը նվազեցնելու և իրավունքները պաշտպանելու համար: Դեռ հակառակը, իշխող կուսակցության անդամները, պետական պաշտոնյաները և իշխանությանը կից լրատվամիջոցները չեն դադարում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության կոչերով հանդես գալ, որը ամրապնդում է երկրում անպատժելիության մթնոլորտը:
ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումներին մեծապես նպաստում է խտրականությունն արգելող օրենսդրության և խտրականության համար պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի անկատարությունը, որը ԼԳԲՏ անձանց ավելի խոցելի է դարձնում:
Ավելին, խտրականությունն արգելող իրավական մեխանիզմների, ինչպես նաև ընդհանուր քաղաքականության բացակայությունը նպաստում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող հանցագործությունների ոչ պատշաճ որակմանը, քննությանը և մեղավոր անձանց պատասխանատվությանը, քանի որ անձի նկատմամբ հանցագործությունը նրա սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով չի պաշտպանվում ՀՀ օրենսդրությամբ:
ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքն արգելող օրենսդրության բացակայությունն էլ ավելի է ամրապնդել պետական մարմինների ներկայացուցիչների, հանրության հեղինակությունը վայելող անձանց, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից ատելություն քարոզող հայտարարություններով հանդես գալու հնարավորությունը` այն ներկայացնելով խոսքի ազատության համատեքստում:
Բեռնել զեկույցը
ՀՀ Սահմանադրության 14 հոդվածով պետությունը պարտավորված է հարգել և պաշտպանել մարդու արժանապատվությունը, իսկ 14-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
2014թ. ԼԳԲՏ անձանց դեմ ատելության կոչերը հատկապես ակտիվացան Եվրատեսիլ մրցույթում մորուքով ու կանացի զգեստով ներկայացող ավստրիացի երգիչ Կոնչիտա Վուրստի մասնակցության հետևանքով: Թե´ հասարակության, թե´ իշխանության և թե´ շոու բիզնեսի մակարդակով սկսեցին քարկոծել ավստրիացուն, ինչը հետագայում վերաճեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց դեմ արշավի և ԼԳԲՏ իրավապաշտպանների հետապնդման:
Սույն զեկույցն ամփոփում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի 2014թ. արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ իրականացված հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցի և այլ զեկույցների ուսումնասիրություններից ստացված տվյալները: 2014թ. իրավունքների ոտնահարման հարցով «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ է դիմել 44 մարդ, որոնց իրավունքի խախտումների դեպքերն այս կամ այն կերպով կապված են դիմողների սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հետ: Զեկույցում ցույց է տրվում, թե ԼԳԲՏ անձանց հետ փոխհարաբերություններում ինչ խախտումներ է կատարել պետությունը, իրավունքների ոտնահարման ինչպիսի բնույթի դեպքեր են արձանագրվել 3-րդ կողմի անձանց հետ փոխհարաբերություններում ու թե բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու պետության ձախողումը ինչ իրադրության է հանգեցրել:
Զեկույցում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերը ներկայացված են հետևյալ կառուցվածքով.
Մարդու իրավունքների այն հիմնական դրույթները, որոնք խախտվել են արձանագրված դեպքերի պարագայում, իրավունքների սահմանումները, ինչպես նաև տվյալ իրավունքների սահմանադրական և օրենսդրական կարգավորումները:
Կոնկրետ իրավունքների ոտնահարումներին առնչվող արձանագրված դեպքերի ընդհանուր նկարագրությունը:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
լուսանկարը` LGBTnews.am-ի
Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ընթերցվեց «Իրավունք» թերթի դեմ 16 քաղաքացիների գործով բողոքի վճիռը:
Դատավորներ Ամրահի Պետրոսյանը (նախագահող), Նախշուն Տավարացյանը և Գայանե Կարախանյանը մերժեցին քաղաքացիների հայցը, ըստ որի, «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի հրապարակած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների ցուցակը» նյութը վիրավորել էր նրանց պատիվն ու արժանապատվությունը:
Դատարանի որոշմամբ, հայցվորները պետք է 50 հազարական դրամ վճարեն պատասխանող յուրաքանչյուր կողմերին` «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և Հովհաննես Գալաջյանին:
Վերը նշված հոդվածում հրապարակվել էր 60 հոգու անունից բաղկացած «սև ցուցակ» և հղում էր արվել նրանց Ֆեյսբուքի էջերի հիպերհղումներին` կոչ անելով այդ մարդկանց աշխատանքի չընդունել,նրանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել ու չշփվել նրանց հետ:
Բացի «թշնամի» որակելուց, հրապարակման մեջ Գալաջյանն այդ 60 անձանց նաև «զոմբի» էր կոչել:
Դատարանի որոշման համաձայն, հոդվածում չի գործածվել անձը վիրավորող արտահայտություններ և այն համապատասխանում է խոսքի ազատության սկզբունքներին:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Ինչպե՞ս ցույց տալ, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձիք հասարակության մի մասն են և իրենց ինքնությունն ամենևին չի նվազեցնում պետությանն օգտակար լինելու հանգամանքը: Միջոցներից մեկը` կատարել սոցիալ-տնտեսական հետազոտություն` պարզելու, թե իրենց աշխատուժով ինչ օգուտներ կարող են տալ ու մեկուսացման դեպքում, ինչ կորուստներ կկրի պետությունը: ԼԳԲՏ անձանց ճնշելու պատճառով կրած նյութական վնասները կհամոզի՞ իշխանություններին, որպեսզի վերանայեն իրենց դիրքորոշումը խոցելի այդ խմբի նկատմամբ:
2011-2013թ. կտրվածքով Հայաստանի բյուջեն մոտ 20 միլիոն դոլար է կորցրել ԼԳԲՏ անձանց արտագաղթի պատճառով, իսկ մոտակա 12 տարիներին ԼԳԲՏ մարդկանց Հայաստանը լքելու հետևանքով երկրի բյուջեն 370 միլիոն դոլարի կորուստ կունենա:
Այդ մասին է փաստում «Հանրային տեղեկատվության և գետիլիքի կարիք» և ««Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ների իրականացրած հետազոտությունը:
Փետրվարի 13-ին ուսումնասիրության վերաբերյալ տեղի ունեցած քննարկմանը գրող Արմեն Օհանյանը կասկած հայտնեց, թե իշխանություններին կհետաքրքրի այս զեկույցը.
«Կասեն` 20 միլիոն պակասում է, թող պակասի, բայց, հո, գենը մաքուր կմնա», - հեգնանքով նկատում է նա:
Հետազոտությանը մասնակցած սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը, պատասխանելով այդ դիտարկմանն, ասում է, որ այստեղ կարևոր է, որպեսզի ԼԳԲՏ մարդկանց խնդիրը հասարակությունից անջատ չդիտարկվի, այլ մտածողություն ձևավորվի` եթե ինչ-որ խումբ խնդիր է ունենում, այն անդրադառնում է բոլորի վրա:
Հետազոտության համաձայն, ԼԳԲՏ մարդկանց արտագաղթի հետևանքով Հայաստանը նաև կորուստներ է կրել նրանց կրթության վրա ներդրումներ անելու արդյունքում: Այսպես` 2011-2013թթ. այդ գծով պետությունը միանվագ կորցրել է մոտ 21 միլիոն դոլար:
Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի կարծիքով, ԼԳԲՏ առնչվող խնդիրները պետք է հենց իրենք բարձրացնեն, քանի որ մարդը չի կարող մի հարցի մասին խոսել, որի իրականությունն ինքը չի զգացել:
Համաձայնելով Ահարոնյանի հետ` Օհանյանը ավելացրեց, որ այսօր Հայաստանում չկա կարծիք ստեղծող կամ հասարակության մեջ հեղինակություն վայելող մի մարդ, որը բացահայտել է իր սեռական կողմնորոշումը. «Աձնական անվտանգության հարցը լուծված չէ, որ դրա մասին բացահայտ խոսել լինի», - ասում է նա:
Հարցումները ցույց են տալիս, որ ի տաբերություն մյուս արտագաղթողների, որոնց երկիրը լքելու հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն են, ԼԳԲՏ անձիք հեռանում են իրենց նկատմամբ խտրականությունների պատճառով: Ուսումնասիրության հիման վրա ՀՀ իշխանություններին առաջարկություն է արված հակախտրական օրենսդրություն ընդունել:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» եւ «Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները պատրաստել են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցության վերաբերյալ զեկույց: Նախագծի նպատակն էր հետազոտել 2011-2013թթ. ընթացքում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա խտրականության հետևանքով ԼԳԲՏ անձանց անվերադարձ արտագաղթի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա և արտացոլել այդ փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում։
Այս հետազոտության հաշվարկները ցույց են տալիս, որ 2011-2013թթ. արտագաղթած միջին վիճակագրական մեկ հայաստանցու կրթության համար ծախսվել է առնվազն 3545 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Մոտավոր գնահատումների համաձայն՝ խտրականության պատճառով 2011-2013թթ Հայաստանից արտագաղթել է մոտ 5891 ԼԳԲՏ հայաստանցի, ինչը նշանակում է, որ ԼԳԲՏ արտագաղթողների՝ միայն կրթության գծով ներդրումների մասով հասարակությունը միանվագ կորցրել է մոտ 21 միլիոն դոլար: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի չստացված եկամուտներին, ապա հաշվարկների համաձայն՝ արտագաղթողի հեռանալուց մեկ տարվա ընթացքում 2011-2013թթ. Հայաստանը չի ստացել լրացուցիչ մոտ 88 միլիոն, 365 հազար ԱՄՆ դոլար: Սա արտագաղթելուց միայն մեկ տարի անց հաշվարկվող վնասն է, սակայն իրականում այդ վնասն առկա է նաև արտագաղթողի՝ մինչև թոշակի անցնելն ընկած ժամանակահատվածի բոլոր տարիներին:
Իսկ բյուջեի եկամուտները 2011-2013թթ. բոլոր 3 տարիներին միասին վերցրած կարող էին մոտ 20 միլիոն դոլարով մեծ լինել, եթե խտրականության պատճառով հեռացած ԼԳԲՏ անձինք մնային Հայաստանում: 2011-2013թթ. ԼԳԲՏ 5891 անձանց արտագաղթի արդյունքում պետական բյուջեն առաջիկա ավելի քան 36 տարիների ընթացքում (մինչև թոշակի անցնելը) կկորցնի մոտ 2 միլիարդ դոլար եկամուտ՝ 2014թ. հունվարի 1-ի գնողունակությամբ:
Առաջիկա 12 տարիներին 2014-2025թթ. (եթե ընդունենք, որ մոտակա տարիներին Հայաստանից արտագաղթի տեմպը կպահպանվի 2011-2013թթ. միջին տարեկանի չափով (39273 մարդ), ՀՆԱ աճը կլինի մոտ 5 տոկոս, իսկ PPP (գնողունակության համարժեք)-ի գործակիցը կմնա անփոփոխ) ԼԳԲՏ անձանց արտագաղթի պատճառով ՀՆԱ-ն կունենա մոտ 3 միլիարդ դոլարի կորուստ՝ 2014-ի հունվարի մեկի գնողունակությամբ և PPP-ով ճշգրտված, իսկ բյուջեն՝ 370 մլն դոլար՝ հաշվարկված 2014-ի հունվարի մեկի գնողունակությամբ:
Ամբողջական զեկույցը բաղկացած է սոցիոլոգիական ուսումնասիրությունից եւ տնտեսական գնահատումից: Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերը հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում հայտարարության տեքստ է տարածել, որի տակ ստորագրել են 22 պատվիրակներ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Այն թիրախավորել էր «հոմոսեքսուալների շահերի լոբբիստներին», որոնք փորձում են «ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում»: «Զրո հանդուրժողականություն» պահանջելով՝ թերթը հրապարակել էր 60 անձանց ցուցակ՝ կոչ անելով դադարեցնել նրանց հետ շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից, «որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»:
«Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը ՀՀ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր է:
Իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը։ Ավելին, հոկտեմբերի 25-ին՝ «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, պրն. Բաբուխանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է պատվո մեդալով։
Մենք կոչ ենք անում,
այս Վեհաժողովում Հայաստանի պատվիրակներին, հատկապես՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, իրենց գործընկերներին հասկացնել, որ պետք է զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից,
Հայաստանի իշխանություններին, անվերապահորեն դատապարտել հրահրման նման դեպքերն ու միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ցուցաբերվող խտրականության դեմ պայքարում [Եվրախորհրդի] Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ։
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության կողմից հրատարակված 2015թ-ի Համաշխարհային տարեկան զեկույցը, որը թվով 25-րդն է, ամփոփում է ողջ աշխարհում մարդու իրավունքների իրադրությունը: Զեկույցում ներառված են ավելի քան 90 երկրներում և տարածաշրջաններում մարդու իրավունքներին առնչվող հիմնական խնդիրները: Սույն զեկույցը լայնամասշտաբ հետաքննական աշխատանք է, որն իրականացվել է Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության աշխատակիցների կողմից 2014թ-ի ընթացքում` տվյալ երկրների մարդու իրավունքների ակտիվիստների հետ սերտ համագործակցությամբ:
Համաձայն այս զեկույցի` Հայաստանում մարդու իրավունքների իրադրությունը գրեթե անփոփոխ է մնացել 2014թ-ի ընթացքում: Իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Կալանավայրերում խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը դեռևս խնդրահարույց է երկրի համար, դրանց քննությունը մնում է անարդյունավետ նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք բաց են լինում: Լրագրողները շարունակում են ենթարկվել ճնշումների և բռնության: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունները և խտրականությունը լրջագույն հիմնախնդիրներ են: Կառավարությունը պետք է վերացնի բոլոր անհարկի սահմանափակումները խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` զավազրկող դեղերը առավել մատչելի դարձնելու համար:
Փոքրամասնությունների իրավունքներ
Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստները հայտնում են, որ ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգության և ֆիզիկական բռնության: ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության խոսքերը, որոնց տարածողները նաև պաշտոնյաներն են, լրջագույն խնդիր է դեռևս համարվում:
Իրավունք թերթը հրապարակել է բազմաթիվ հոդվածներ` կոչ անելով զգուշանալ, բացառել հանրային կյանքից և իրենց ընտանիքներից ԼԳԲՏ անձանց և այն կազմակերպություններին, որոնք պաշտպանում են այդ խմբի անձանց իրավունքները: Մայիսի 17-ին հրապարակված հոդվածում ներառված էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` ներառելով տվյալ անձանց սոցիալական ցանցերի հիպերհղումները: Մի խումբ մարդիկ խնդրել էին հերքել տվյալ հոդվածում հրապարկաված տեղեկատվությունը, սակայն թերթը մերժել էր նրանց: 16 հոգի, մերժումից հետո, հայց են ներկայացրել դատարան` պատվի և արժանապատվությանը հասցված վնասի պահանջով, սակայն դատարանը մերժել է նրանց հայցը հոկտեմբերին:
Կարդացեք ամբողջական զեկույցն անգլերենով:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Դեկտեմբերի 21-ին «Ներկայ արվեստների կառավարման և ստեղծարության կենտրոնում» կայացավ (ԱՆ )2ՆՄԱՆ ֆոտոցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՓԻՆՔ Արմենիայի կողմից: Ցուցահանդեսի նպատակն էր ևս մեկ…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է կարծիք` Քաղաքացիական հասարակության 16 ներկայացուցիչ ընդդեմ «Իրավունքի Մեդիա» ՍՊԸ-ի և Հովհաննես Գալաջյանի գործի վերաբերյալ:
Գործի հանգամանքները
17.05.2014թ-ին www.Iravunk.com առցանց լրատվական…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Քաղաքացիական համերշախության պլատֆորմը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 60 կազմակերպությունների ցանց է ԵԱՀԿ տարածաշրջանում, որը գործում է սկսած 2010 թ-ից: Պլատֆորմը 2014թ․դեկտեմբերի…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Սույն զեկույցը համատեղ ներդրում է` ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 21-րդ շրջանի համար: Այն պատրաստվել է Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք, Հասարակություն առանց…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ…