ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը Հայաստանում 2020 թ․ ընթացքում
Տարեկան զեկույց, 2020 թ․
Զեկույցի բովանդակային հատվածում ներկայացված են 2020 թ. ընթացքում խտրականությամբ զուգորդված ՍԿԳԻ հիմքով իրավախախտումները։ Այն ներառում է նաև պետության ստանձնած պարտավորությունները այդ խախտումները կանխելու և տուժածներին պաշտպանելու ուղղությամբ, իրավապահ մարմինների արձագանքը և վերաբերմունքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ։
Զեկույցի մյուս մասը վերաբերում է ատելության խոսքին։ Այն ներառում է վերլուծություն ատելության խոսքի կարգավորման ուղղությամբ՝ պետության քաղաքականության, կատարված օրենսդրական փոփոխությունների, պետական իշխանության և հանրային այլ անձանց կողմից հնչեցված ատելության խոսքի վերաբերյալ։
Զեկույցն ամփոփվում է տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ եզրակացություններով և պետական կառույցներին, ԶԼՄ-ներին, միջազգային կառույցներին ներկայացվող առաջարկություններով։
ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում 2019 թ․ ընթացքում
Տարեկան զեկույց, 2019 թ․
Կարդալ | Ներբեռնել | Տեսանյութ
Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ պայմանավորված իրավախախտումների փաստագրման, ինչպես նաև օրենսդրական կարգավորումների կամ այլ հանրային օրակարգերի շուրջ ծավալվող քննարկումների և զարգացումների մշտադիտարկման հիման վրա Փինքի կողմից յուրաքանչյուր տարի ներկայացվում է ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույց։
Ըստ այդմ, զեկույցը բաղկացած է երեք հիմնական բաժնից։
Առաջին մասում ամփոփված են տարվա ընթացքում կազմակերպության կողմից արձանագրված իրավախախտումների փաստերը և դրանց իրավական մեկնաբանությունները։ Զեկույցի երկրորդ մասում տեղ են գտել պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ԼԳԲՏ անձանց թիրախավորող գնահատականներն ու արտահայտությունները և դրանց տրվել է իրավական մեկնաբանություն։ Արձանագրված խնդիրների հիման վրա զեկույցի երրորդ մասում ներկայացված են պետական մարմիններին, զանգվածային լրատվության միջոցներին և մարդու իրավունքների պաշտպանին ուղղված առաջարկներ։
ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում
Տարեկան զեկույց, 2018 թ․
Փինք Արմենիան յուրաքանչյուր տարի ներկայացնում է Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույց՝ արձանագրված դեպքերի փաստերի ներկայացման և իրավական վերլուծության հիման վրա։
Թավշյա հեղափոխությամբ 2018 թ. Հայաստանում ստեղծվել է մի նոր իրավիճակ, որտեղ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում անձանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ատելության խոսքը հասել է աննախադեպ մակարդակի, ինչը նախ և առաջ պայմանավորված է եղել քաղաքական դաշտում նախկին իշխանությունների կողմից ակտիվորեն իրականացվող շահարկումներով։
ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում
Տարեկան զեկույց, 2017 թ․
«ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում, 2017 թ.» զեկույցն ամփոփում է 2017 թ. Փինք Արմենիայի արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ անցկացրած հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցում և ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները:
ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում
Տարեկան զեկույց, 2016 թ․
2016 թ. Փինք Արմենիան արձանագրել է կյանքի իրավունքի խախտման դեպքեր, խոշտանգումներից կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտման դեպքեր, խտրականությունից և ատելություն սերմանող խոսքից զերծ մնալու իրավունքի խախտման դեպքեր, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքի խախտման դեպքեր, օրենքի առջև հավասարության և հավասար պաշտպանվածության իրավունքի խախտման դեպքեր։
ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում
Տարեկան զեկույց, 2015 թ․
Զեկույցում ցույց է տրվում, թե ԼԳԲՏ անձանց հետ փոխհարաբերություններում ինչ խախտումներ է կատարել պետությունը, իրավունքների ոտնահարման ինչ բնույթի դեպքեր են արձանագրվել 3-րդ անձանց հետ փոխհարաբերություններում ու թե բոլորի համար հավասար հնարավորություններ և ապահով միջավայրի ստեղծելու պետության ձախողումը ինչ իրադրության է հանգեցրել:
ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում
Տարեկան զեկույց, 2014 թ․
Սույն զեկույցն ամփոփում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի 2014 թ. արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ իրականացված հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցի և այլ զեկույցների ուսումնասիրություններից ստացված տվյալները:
ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում
Տարեկան զեկույց, 2013 թ․
Սույն զեկույցը ամփոփում է 2013 թվականին ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման հանրային հնչեղություն ունեցող դեպքերն ու միջոցառումները:
Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց իրավունքների ոտնահարումները Հայաստանում
Այլընտրանքային զեկույց, 2012 թ․
Սույն զեկույցը պատրաստվել է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության, Հանուն մարդկային կարիքների և մարդու իրավունքների «Հըրթլենդ» Դաշինքի, ԻԼԳԱ-Եվրոպայի, ինչպես նաև Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավագիտության դպրոցի Մարդու իրավունքների միջազգային կլինիկայի կողմից և նախատեսված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի գումարված 105-րդ նստաշրջանի քննարկման համար առ այն, թե Հայաստանն ինչպես է իրականացնում Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով ստանձնած իր պարտավորությունները:
ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում
Տարեկան զեկույց, 2012 թ․
Սույն զեկույցն ամփոփում է 2012 թ-ի ընթացքում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումների առավել հանրային և շատ լուսաբանված դեպքերն ու դրանց հաջորդած իրադարձությունները:
ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավիճակը Հայաստանում
Տարեկան զեկույց, 2011 թ․
Այս զեկույցում ուշադրությունը է դարձվում հասարակական կյանքի մի քանի ոլորտների վրա, և ներկայացվում Հայաստանի Հանրապետությունում 2011 թ-ին գրանցված ԼԳԲՏ անձանց առավել հաճախ պատահող խնդիրները:
