Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Մեր մասին – Pink Armenia
Skip to content Skip to footer

Մեր մասին

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2007թ-ին։ Կազմակերպությունն իր շահառուներին և հասարակությանն առավել հայտնի է որպես Փինք Արմենիա։ Փինքը ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքահեն կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստեղծվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից, ծառայում և աջակցում է համայնքի կարիքներին, ինչպես նաև խթանում է ԼԳԲՏ անձնաց մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը ու ջատագովում ԼԳԲՏ հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությանը։

Կազմակերպության գործունեության առաջին իսկ օրվանից՝ Փինք Արմենիան նախաձեռնել և իրականացրել է տարբեր միջոցառումներ և ծրագրեր՝ բարձրացնելով հասարակության իրազեկվածությունը սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, դրանց կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև այնպիսի գործողություններ, որոնք խթանում են անվտանգ սեռական հարաբերություններ և վարքագիծ։ Հետագայում կազակերպության գործունեությունը և ծառայությունների տրամադրման ոլորտն ընդլայնվեց՝ կազմակերպության օրակարգում ներառելով մարդու իրավունքների և դրանց պաշտպանության հիմնահարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ ԼԳԲՏ համայնքի այն ներկայացուցիչներին, ում իրավունքները ոտնահարվել են սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և/կամ գենդերային արտահայտման հիմքով։ Ավելին, կազմակերպությունը ներկայացնում է ԼԳԲՏ անձանց կարիքներն ու շահերը, ինչպես նաև ջատագովում այդ խնդիրների լուծումն ու իրավական պաշտպանվածությունը տեղական, պետական, ինչպես նաև միջազգային մակարդակներում։

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունը խրախուսում և խթանում է հավասարության, խոցելի խմբերի ընդունման գաղափարները, նվազեցնում է ցանկացած հիմքով խտրականության արտահայտումը՝ հաստատելով մշակութային զգայունության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջավայր։

10 տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվել է աչքի ընկնել իր թափանցիկ, բաց և նվիրյալ աշխատանքով։ Փինքը փոքր տեղական կազմակերպությունից վերաճել է միջազգայնորեն ճանաչված և վստահելի կազմակերպության։ Կազմակերպությունը հաստատել է կայուն համագործակցություն սեռական առողջության, մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի, գենդերային հիմնահարցերի բնագավառներում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։

Փինքի գրասենյակները՝ համայնքային կենտրոնը և վարչական գրասենյակը, տեղակայված են Երևանում, սակայն կազմակերպությունը տրամադրում է տարածքի և ժամանակի մեջ հասանելի ծառայություններ աջակցության և օժանդակության կարիք ունեցող ցանկացած անհատի։

Փինք Արմենիան, իր անձնակազմն ու անդամները, ակտիվ սոցիալական խումբ են և ներգրավված են Հայաստանում տարբեր քաղաքացիական, քաղաքական և մշակութային նախաձեռնություններում և շարժումներում, որոնք անդրադառնում են Հայաստանի ժողովրդավարական աճն ապահովող բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրների։