Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Հետազոտություններ – Pink Armenia
Skip to content Skip to footer

Հետազոտություններ


Կոնվերսիոն պրակտիկաների և թերապիաների իրականցման մասին ուսումնասիրություն Հայաստանում

Հետազոտության մասին

Մաս 1․ Կոնվերսիոն պրակտիկաների ու կոնվերսիոն թերապիաների իրավական ու մասնագիտական տեղական ու միջազգային կարգավորումների իրավական վերլուծություն, 2019թ.

Կարդալ | Ներբեռնել

Մաս 2․ Մասնագետների կողմից սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության փոփոխման փորձերի (կոնվերսիոն թերապիա) վերաբերյալ հրապարակային նյութերի և ելույթների բովանդակային վերլուծություն, 2019թ.

Կարդալ | Ներբեռնել

Մաս 3․ Բժիշկ և հոգեբան մասնագետների դիրքորոշումները և փորձը սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության փոփոխման պրակտիկաների (կոնվերսիոն պրակտիկա և կոնվերսիոն թերապիա) վերաբերյալ որակական վերլուծություն, 2019թ.

Կարդալ | Ներբեռնել

Հետազոտության նպատակն էր դուրս բերել և հավաքել առաջնային տեղեկություն Հայաստանում կոնվերսիոն պրակտիկաների և կոնվերսիոն թերապիաների մասին՝ իրադրության հասկացման և հետագա քայլերի պլանավորման համար։ Վերջինիս արդյունքները ուղենիշային են խնդրի հետագա ուսումնասիրության և բարձրաձայնման համար։


Շուռնուխում բռնության արձագանքն ատելության խոսքի համատեքստում

Իրավական վերլուծություն, 2019թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

Սույն հետազոտությունը ներկայացնում է Շուռնուխ գյուղում 9 երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց և ակտիվիստների նկատմամբ կատարված բռնության դեպքի արձագանքի իրավական վերլուծությունն ատելության խոսքի համատեքստում։ Մասնավորապես, ներկայացվում է ուսումնասիրության նպատակը և մեթոդաբանությունը, ինչպես նաև խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի միջազգային և ներպետական իրավակարգավորումները։


Հայաստանում պետական պաշտոնյաների կողմից դրսևորված ատելության խոսքը ԼԳԲՏ անձանց նկատմամբ

Իրավական վերլուծություն, 2019թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

Այս հետազոտության նպատակն է բացահայտել Հայաստանում պետական պաշտոնյաների կողմից դրսևորված ատելության խոսքի դրսևորումները՝ պայմանավորված անձանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքերով։ Հետազոտության ենթակա ժամանակահատվածն ընդգրկում է 2004-ից 2018թթ., ժամանակահատված, երբ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ և վավերացրեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան։


Հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագիտական իրադրության հասկացում ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում

Սոցիոլոգիական հետազոտություն, 2017թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

«Հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագիտական իրադրության հասկացում ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում» հետազոտությունը լայն իմաստով միտված է ԼԳԲՏ անձանց հետ աշխատող մասնագետների համար հայալեզու ուղեցույցների մշակման համար կարիքների դուրսբերմանը։


ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործություններն ու ատելությամբ պայմանավորված այլ իրավախախտումները Հայաստանում

Սոցիոլոգիական հետազոտություն և իրավական վերլուծություն, 2016թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

Սույն զեկույցի նպատակն է բացահայտելու ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործությունների և այլ ատելությամբ պայմանավորված դեպքերը Հայաստանյան իրականությունում։ Այն նաև միտված է բացահայտելու ատելության հիմքով հանցագործությունները կարգավորող իրավական դաշտի խնդիրները և դրանց համապատասխանությունը ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված չափանիշներին և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։


Նախապաշարումներից հավասարություն․ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրություն

Սոցիոլոգիական հետազոտություն, 2016թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

Սույն հետազոտությունն ուղղված է վերլուծելու սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ գործոնների ազդեցությունը հասարակության մեջ ընդհանուր հոմոֆոբ և տրանսոֆոբ միջավայրի ստեղծման վրա, գնահատելու ԼԳԲՏԻ անձանց վերաբերող հարցերի շուրջ հանրության իրազեկվածությունը, գիտելիքն ու դիրքորոշումները, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ տրամադրվածությունն ու վերաբերմունքը Հայաստանում:


ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա

Սոցիոլոգիական հետազոտություն և տնտեսագիտական գնահատական, 2015թ.

Կարդալ | Ներբեռնել | Սեղմագիր | Տեսանյութ | Հետազոտության մասին

Սույն ուսումնասիրության նպատակն է հետազոտել 2011-2013թթ. ընթացքում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա խտրականության հետևանքով ԼԳԲՏ անձանց անվերադարձ արտագաղթի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա և արտացոլել այդ փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում։


Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումների վերաբերյալ մոնիտորինգ

Սոցիոլոգիական հետազոտություն, 2013թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

Մոնիթորինգն ուղղված է Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների շուրջ իրադրության ուսումնասիրությանը: Մոնիթորինգի ընթացքում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումները ուսումնասիրվել են հասարակական կյանքի այնպիսի ոլորտներում և ինստիտուտներում, ինչպիսիք են կրթությունը, զբաղվածությունը, ընտանիքը, առողջապահական համակարգը, ոստիկանությունը, բանակը, կրոնը և սոցիալական շրջապատը:


Մենք և մեր իրավունքները

Սոցիոլոգիական հետազոտություն, 2011թ.

Կարդալ | Ներբեռնել | Հետազոտության մասին

«ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում» հետազոտությունը քանակական հետազոտություն է, որի կենտրոնում քանակական տվյալների հավաքագրումն է և վերլուծությունը Հայաստանում խոցելի խմբերի, ԼԳԲՏ անձանց մասին տեղեկացվածության և ԼԳԲՏ անձանց հանդեպ վերաբերմունքի ու դիրքորոշման վերաբերյալ:


Մենք և մեր իրավունքները

Սոցիոլոգիական հետազոտություն, 2010թ.

Կարդալ | Ներբեռնել

ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության հաշվետվություն

Իրավական վերլուծություն, 2010թ.

Կարդալ | Ներբեռնել

ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավական վերլուծության հաշվետվություն

Սեղմագիր | Կարդալ | Բեռնել | Հետազոտության մասին

ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմար և իրավական վերլուծության համառոտ նկարագիր