Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Միջոցառումներ – Pink Armenia
Skip to content Skip to footer

Միջոցառումներ

Դեկտեմբերը Փինքում


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Փինքը դեկտեմբեր ամսվա ընթացքում նույնպես մի քանի միջոցառում է իրականացրել։ Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն էր, ինչի կապակցությամբ հավաքվել էինք մեր նախկին ու…

ՄԻԱՎ-ի խնդիրներին նվիրված «ՄԻԱՎորենք ջանքերը» 2րդ կոնֆերանսը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումը, որի անդամ են հանդիսանում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ», «Փինք», «Ներուժ Զարթոնքի» ՀԿ-ները, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ՝ 2021…

Համայնքային միջոցառումները հոկտեմբերին


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Չնայած համավարակի հետ կապված նոր զարգացումներին՝ Փինքի ռեսուրս-համայնքային կենտրոնը շարունակում է գործել։ Մեր նոր սենյակը ավելի շատ հնավորություններ ու ռեսուրս է տրամադրում թե’…

Քննարկում ապահով տարածքների վերաբերյալ


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
ԼԳԲՏ անձանց և աջակիցների հետ կազմակերպել էինք քննարկում ապահով տարածքների վերաբերյալ։ Նմանատիպ աշխատանքային հանդիպում ունենալու գաղափարը ծագել է այս տարի տեղի ունեցած վիրտուալ…

ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը նշեցինք համայնքի հետ


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք օգոստոսի 3-ը նշում ենք որպես ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օր։ Այս տարի օրը նշեցինք գունեղ…

Հպարտության ճամբար


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հպարտության ամիսը ավարտվեց։ Տարբեր երկրներում ԼԳԲՏ+ համայնքը նշեց այն շքերթների, բազմաբնույթ միջոցառումների, տոնակատարությունների միջոցով։ Ցավոք Հայաստանում դժվար է մեծ միջոցառումներ կազմակերպելը, սակայն ԼԳԲՏ+…

Անցկացվեց 6-րդ ամենամյա «Ծիածան» ֆորումը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Այս տարի մայիսի 10-14-ը կազմակերպվեց արդեն ավանդույթ դարձած 6-րդ «Ծիածան» ֆորումը, որն ամենամյա միջոցառում է և անցկացվում է 2015-ից ի վեր։ Համավարակի և…

Սիրո օրը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Փետրվարի 12-ին Փինքում կազմակերպեցինք սիրո տոներին նվիրված միջոցառում, քանի որ այս օրերին տարբեր երկրներում նշվում են սիրո օրեր՝ սուրբ Սարգիսից մինչև սուրբ Վալենտին: Ոմանց…

Բիսեքսուալ անձանց օրը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
1999 թ-ից սկսած՝ արդեն 21 տարի է ինչ սեպտեմերի 23-ին նշվում է Բի տեսանելիության օրը: Բիսեքսուալները, նրանց ընտանիքները, ընկերներն ու աջակիցները տոնելով այս…

Մշակութային բազմազանության օրն ամփոփում ենք «Քվիրանտին» մրցույթը և հայտարարում հաղթողներին


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Փինքը «Քվիրանտին» առցանց-մրցույթը որոշել է ամփոփել «Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրը»՝ մայիսի 21-ին։ Այն ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային տոն է,…

Անցկացվեց 5-րդ ամենամյա «Ծիածան» ֆորումը

Այս տարի նոյեմբերի 8-10-ը կազմակերպվեց Փինքի 5-րդ հոբելյանական «Ծիածան» ֆորումը, որն ամենամյա միջոցառում է։ Մոտ 60 մասնակիցների թվում  էին ինչպես ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր) անձինք, այնպես էլ նրանց ծնողները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, արվեստագետներ, ակտիվիստներ, իրավաբաններ, առողջապահական և հարակից ոլորտի մասնագետներ։ Ֆորումի խորագիրն էր «ԼԳԲՏ շարժման անցյալը, ներկան և ապագան»։ Ֆորումն անդրադարձ կատարեց շարժման…

Ազնվանալու օրը կամ նամակ ընտանիքիս


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հոկտեմբերի 11-ը շատ երկրներում նշվում է որպես Ազնվանալու (coming out) օր։ Առաջին անգամ «coming out» հասկացությունը առաջ է քաշվել 1869թ-ին, գերմանացի փաստաբան, լրագրող և…

Բի տեսանելիության օրը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Բի տեսանելիության օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 23-ին՝ տոնելու և ճանաչելու բիսեքսուլների պատմությունը, բիսեքսուալ համայնքը և մշակույթը։ Այս տարի, ինչպես միշտ, մենք…

Կազմակերպվեց «Ներգրավենք բոլորին» դասընթացը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հունիսի 7-9-ը «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից իրականացվեց «Ներգրավենք բոլորին» դասընթացը մարզային ՀԿ-ների և նախաձեռնությունների համար։ Դասընթացի նպատակն էր մարզերում գործող ՀԿ-ներին և նախաձեռնություններին…

Երևանում կազմակերպվեց սեռական բռնության թանգարան


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
2019թ․ ապրիլի 25-27-ը Երևանում տեղի ունեցավ «Սեռական բռնության թանգարան» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվեցին սեռական բռնության իրական պատմություններ և այդ պատմությունների հետ ասոցացվող իրեր։…

«Սոցիալական աշխատանքը ԼԳԲՏ համայնքի հետ» զեկույցի ներկայացումը կոնֆերանսի ընթացքում


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Մարտի 19-ին Երևանում՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքը փոխակերպվող հասարակությունում․ զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպվել էր ՀՊՄՀ-ի սոցիոլոգիայի և…

«ԼԳԲՏԻ հիմնահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանս Երևանում


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Մարտի 6-ին Երևանում տեղի ունեցավ «ԼԳԲՏԻ հիմնակահարցերն այլ տեսանկյունից» կոնֆերանսը, որը կազմակերպվել էր «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և գործընկերների համատեղ ջանքերով իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների խթանում հայաստանյան հասարակությունում» ծրագրի շրջանակներում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցության միջոցով։ Կոնֆերանսի ժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին ծրագրի արդյունքում մշակված փաստաթղթերը և նախագծերը, ինչպես նաև կատարված հետազոտությունները։ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի խորհրդի անդամ Նվարդ Մարգարյանը ներկայացրեց ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, ինտերսեքս) անձանց մարդու իրավունքների իրադրությունը Հայաստանում, նշելով, որ հաճախ են խախտվում ԼԳԲՏԻ անձանց իրավունքները և տարբեր ոլորտներում նրանք բախվում են խտրական վերաբերմունքի։ Հելսինկյան ասոցիացիա ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը ներկայացրեց ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած հարցազրույցները, միջոցառումները, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանում ԼԳԲՏԻ հարցերին՝ ներկայացնելով քաղաքական ուժերի և պետական մարմինների ներկայացուցիչների անդրադարձների մշտադիտարկման արդյունքները։ Կոնֆերանսի ժամանակ Փինքի նախագահ Լիլիթ Ավետիսյանը և ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը ներկայացրեցին ԼԳԲՏԻ անձանց մարդու իրավունքների իրադրության բարելավմանն ուղղված ջատագովության երկարաժամկետ ռազմավարությունը։ Միջոցառման ընթացքում խոսվեց Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրադրության, առկա խնդիրների և անհրաժեշտ օրենսդրական և քաղաքականության փոփոխությունների մասին, մասնավորապես ներկայացվեց «Գենդերային վերափոխության իրավական ճանաչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և օրենքի անհրաժեշտության հիմնավորումը, որն իրականացրել էր Նոր Սերունդ մարդասիրական ՀԿ-ն։ Կոնֆերանսին ներկայացվեցին նաև հայկական համատեքստում սեռականության հարցերին վերաբերվող հետազոտությունը, որն իրականացրել էր «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոնը, ինչպես նաև «Որոշում կայացնողների և կարծիք ձևավորողների դիրքորոշումները ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ոլորտում» հետազոտության վերլուծությունը, որն իրականացրել էր Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ-ն։ Կոնֆերանսին ներկա էին ներկայացուցիչներ տեղական և միջազգային կազմակերպություններից, Ազգային ժողովից, ոստիկանությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղաքացիական հասարակությունից։

Տեղի է ունեցել ՄԻԱՎ-ի խնդիրներին նվիրված «ՄԻԱՎորենք ջանքերը» համաժողովը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հոկտեմբերի 2-ին ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումը, որի կազմում են «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ը, «Ներուժ զարթոնքի» ՀԿ-ը և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը (Փինք Արմենիա), ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կազմակերպեցին «ՄԻԱՎորենք ջանքերը» ազգային համաժողովը, որի նպատակն էր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բնակչության խնդիրների վերհանումը և դրանց լուծման ուղիների որոնումը: Միջոցառմանը ներկայացվել է հետազոտություններ, միջազգային և տեղական փաստաթղթերի ուսումնասիրություններ, մասնավորապես, «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, ԼԳԲՏ անձանց և ԹՆՕ-ների նկատմամբ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խտրականության դրսևորումների ուսումնասիրություն», «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման քաղաքականություններում և ծրագրերում գենդերային զգայուն չափորոշիչների ներդրման հնարավորությունը Հայաստանում» զեկույցները։ 2018թ․ Հայաստանում 296-ով ավելացել է ՄԻԱՎ վարակ ունեցողների գրանցված թիվը։ 1988թ․ մինչև 2018թ օգոստոսի 31-ը Հայաստանում գրանցվել է 3204 ՄԻԱՎ-ով ապրող մարդ, որոնց գերակշռող մասը՝ 69%-ը (2222), տղամարդ է։  Հայաստանում ՄԻԱՎ-ը ամենաշատը փոխանցվում է հետերոսքուալ սեռական հարաբերությունների միջոցով՝ 69%, այնուհետև՝ ներարկային՝ 29%, իսկ հոմոսեքսուալ ճանապարհով փոխանցվելու դեպքերը 4% են կազմում։ Հանդիպմանը մասնակցել են պետական, միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ։ Հանդիպմանը նաև ներկայացվել է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը արտահայտող սոցիալական փորձարկում, որը կարող եք դիտել ստորև։