Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Որոշ իրավապաշտպան կազմակերպությունների աշխատողներ առաջարկում են «բուժել» ԼԳԲՏ անձանց. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Որոշ իրավապաշտպան կազմակերպությունների աշխատողներ առաջարկում են «բուժել» ԼԳԲՏ անձանց. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը

Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականությունը բացասաբար է ազդել զբաղվածության, ընտանեկան հարաբերությունների ու առողջապահության ծառայության հասանելիության վրա, ասված է ԱՄՆ պետքարտուղարության` 2014թ. Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցում` հրապարակված 2015թ. հունիսի 25-ին:

Հաշվետվությունում նշված է, որ խտրականության դեմ պայքարի օրենքները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնությանը հետ չեն առնչվում.

«Չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող օրենքներ կամ այլ քրեական դատական մեխանիզմներ , որոնք կօգնեին ԼԳԲՏ համայնքի անդամների դեմ կանխակալ դրդապատճառներով գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս», – նկատել են գերատեսչությունում` ավելացնելով, որ հասարակությունը նույնասեռականությունը համարում է հիվանդություն:

Վկայակոչելով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» իրականացրած հետազոտությունը, որը վերաբերում էր փաստաբանների, բժիշկների, բուժքույրերի, հոգեբանների և ուսուցիչների շրջանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքին, զեկույցում ասվում է, որ 500 հարցվածներից 45%-ը նույնասեռականությունը համարում է հիվանդություն (այդ թվում` բժիշկների 57 և բուժքույրերի 47%-ը), իսկ 12%-ը` այն համարում է անբարոյականություն:

Հղում անելով մեկ այլ ՀԿ-ի (անունը նշված չէ) հարցմանը, ուշադրություն է դարձվում իրավապաշտպան կազմակերպություններում աշխատողների իրազեկվածության ցածր մակարդակի վրա, ինչպես նաև շեշտվում, որ հարցվածներից ոմանք նույնասեռականությունը դիտարկում են հիվանդություն և ԼԳԲՏ մարդկանց օգնելու լավագույն տարբերակը համարում` «բուժվելը»:

ԶԼՄ-ների մասով պետքարոտւղարությունն ընդգծել է իշխանամետ լրատվամիջոցների գեյերի դեմ քարոզչության իրականացումը, մասնավորապես` անդրադարձել է «Իրավունք» թերթի գործին:

Ուսումնասիրության մեջ անդրադարձ կա նաև բանակի հետ կապված խնդիրներին: Ասվում է, որ «ակնհայտ նույնասեռական տղամարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից՝ ենթադրաբար առաջնորդվելով այն մտահոգություններով, որ նրանք կարող են ենթարկվել դաժան վերաբերմունքի համազորայինների կողմից»:

Ըստ զեկույցի, բանակից ազատումը հիմնավորվում էր հոգենյարդաբանական հետազոտման բժշկական եզրակացությամբ առ այն, որ անձի մոտ կա հոգեկան խանգարում և այս մասին նշում էր կատարվում անձնական գործում, որը խոչընդոտ է աշխատանքի տեղավորման և վարորդական վկայական ձեռք բերելու հարցում:

Նշվում է, որ զինված ուժերում ծառայող նույնասեռական տղամարդկանց հանդեպ ֆիզիկական ու հոգեբանական ոտնձգություններ են եղել:

Պետքարտուղարությունը հիշատակել է նաև «ՓԻՆՔ Արմենիա»-ի 2013թ. զեկույցը` անդրադառնալով հաշվետվությունում արձանագրված դեպքերին: