Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» եւ «Սոցիոսկոպ» հասարակագիտական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները պատրաստել են Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա ԼԳԲՏ էմիգրացիայի ազդեցության վերաբերյալ զեկույց: Նախագծի նպատակն էր հետազոտել 2011-2013թթ. ընթացքում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ առկա խտրականության հետևանքով ԼԳԲՏ անձանց անվերադարձ արտագաղթի ազդեցությունը Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա և արտացոլել այդ փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում։

Այս հետազոտության հաշվարկները ցույց են տալիս, որ 2011-2013թթ. արտագաղթած միջին վիճակագրական մեկ հայաստանցու կրթության համար ծախսվել է առնվազն 3545 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Մոտավոր գնահատումների համաձայն՝ խտրականության պատճառով 2011-2013թթ Հայաստանից արտագաղթել է մոտ 5891 ԼԳԲՏ հայաստանցի, ինչը նշանակում է, որ ԼԳԲՏ արտագաղթողների՝ միայն կրթության գծով ներդրումների մասով հասարակությունը միանվագ կորցրել է մոտ 21 միլիոն դոլար: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ի չստացված եկամուտներին, ապա հաշվարկների համաձայն՝ արտագաղթողի հեռանալուց մեկ տարվա ընթացքում 2011-2013թթ. Հայաստանը չի ստացել լրացուցիչ մոտ 88 միլիոն, 365 հազար ԱՄՆ դոլար: Սա արտագաղթելուց միայն մեկ տարի անց հաշվարկվող վնասն է, սակայն իրականում այդ վնասն առկա է նաև արտագաղթողի՝ մինչև թոշակի անցնելն ընկած ժամանակահատվածի բոլոր տարիներին:

Իսկ բյուջեի եկամուտները 2011-2013թթ. բոլոր 3 տարիներին միասին վերցրած կարող էին մոտ 20 միլիոն դոլարով մեծ լինել, եթե խտրականության պատճառով հեռացած ԼԳԲՏ անձինք մնային Հայաստանում: 2011-2013թթ. ԼԳԲՏ 5891 անձանց արտագաղթի արդյունքում պետական բյուջեն առաջիկա ավելի քան 36 տարիների ընթացքում (մինչև թոշակի անցնելը) կկորցնի մոտ 2 միլիարդ դոլար եկամուտ՝ 2014թ. հունվարի 1-ի գնողունակությամբ:

Առաջիկա 12 տարիներին 2014-2025թթ. (եթե ընդունենք, որ մոտակա տարիներին Հայաստանից արտագաղթի տեմպը կպահպանվի 2011-2013թթ. միջին տարեկանի չափով (39273 մարդ), ՀՆԱ աճը կլինի մոտ 5 տոկոս, իսկ PPP (գնողունակության համարժեք)-ի գործակիցը կմնա անփոփոխ) ԼԳԲՏ անձանց արտագաղթի պատճառով ՀՆԱ-ն կունենա մոտ 3 միլիարդ դոլարի կորուստ՝ 2014-ի հունվարի մեկի գնողունակությամբ և PPP-ով ճշգրտված, իսկ բյուջեն՝ 370 մլն դոլար՝ հաշվարկված 2014-ի հունվարի մեկի գնողունակությամբ:

Ամբողջական զեկույցը բաղկացած է սոցիոլոգիական ուսումնասիրությունից եւ տնտեսական գնահատումից: Ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ: