Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
(ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդես – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

(ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդես

exhibitionԴեկտեմբերի 21-ին «Ներկայ արվեստների կառավարման և ստեղծարության կենտրոնում» կայացավ (ԱՆ)2ՆՄԱՆ ֆոտոցուցահանդեսը, որը կազմակերպվել էր ՓԻՆՔ Արմենիայի կողմից: Ցուցահանդեսի նպատակն էր ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել խտրականության բացառման և հանդուրժողականության խնդիրներին, որ առկա են մեր հասարակությունում:

Ցուցահանդեսին ներկայացված էին համանուն ֆոտոմրցույթի լուսանկարները: Ֆոտոմրցույթի մասնակիցներն իրենց նկարներում պետք է ներկայացնեին հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները: Ուղարկված նկարները բաց էին ֆեյսբուքյան քվեարկության համար դեկտեմբերի 3-10-ը:

Ընտրված լավագույն աշխատանքները հեղինակային իրավունքների պահպանմամբ օգտագործվելու են բացիկների, ինչպես նաև տեղեկատվական նյութերի համար, իսկ երեք կատեգորիաներում հաղթող աշխատանքներն արժանացել են մրցանակի: Հաղթող երեք կատեգորիաներն էին՝

  • ֆեյսբուքում ամենաշատ հավանության արժանացած լուսանկար,
  • ժյուրիի կողմից հավանության արժանացած լուսանկար,
  • ԱՆՆՄԱՆ ճանաչված լուսանկար:

invaluable

Ֆեյսբուքում ամենաշատ հավանության է արժանացել Հարություն Կրիկյանի «Բոլորը տարբեր են, բոլորը հավասար» լուսանկարը, մյուս երկու նկարներն ընտրվել են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, որում ընդգրկված էին և՛ ՓԻՆՔ Արմենիայի խորհրդի անդամներ, և՛ պրոֆեսիոնալ լուսանկարիչ: ժյուրիի հավանությանը արժանացել է Արթուր Կարոյանի «Իմ սպորտը» և ԱՆՆՄԱՆ լուսանկար է ճանաչվել Անի Թադրոսյանի «Սեր» լուսանկարը:

Բացիկների տպագրման համար ընտրվել են երեք կատեգորիաներում հաղթող ճանաչված լուսանկարները և «Փեղկ» -ի «Մենք բոլորս մարդ ենք» լուսանկարը:

Ցուցահանդեսն անցավ ջերմ մթնոլոտում: Ցուցահանդեսին ներկա էին ֆոտոմրցույթի մասնակցներն ու նրանց ընկերները, կամակերպության կամավորներն ու աջակիցները և թեմայով հետաքրքրված մարդիկ: