Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
պաստառ – Pink Armenia
Skip to content Skip to footer

Tag: պաստառ

Կհրապարակվի Փինքն ընդդեմ Մշակույթի նախարարության գործով վճիռը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
2017թ. Փինք իրավապաշտպան ՀԿ-ն դիմել էր Մշակույթի նախարարությանը՝ ԼԳԲՏ անձանց հանդեպ հանդուրժողականություն սերմանող երեք գովազդները սոցիալական ճանաչելու նպատակով։ «Դու ուզում ես, որ բոլորը…

Քաղաքապետարանի դեմ ԼԳԲՏ գովազդային պաստառների դատական գործը կարճվել է վերջին նիստում


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Սեպտեմբերի 27-ին Երևանի վարչական դատարանի դատավոր Ռաֆայել Խանդանյանը կարճեց Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ քաղաքապետարանի գործը, որով կազմակերպությունը պահանջել էր ճանաչել իր իրավունքների ոտնահարումը և վերականգնել գովազդային պաստառները։ Հանդուրժողականություն քարոզող ԼԳԲՏ թեմայով պաստառները տեղադրելուց 2 օր անց քաղաքապետարանի հրահանգով հեռացվել էին Երևանի գովազդային վահանակներից 2017թ․ մայիսի 27-ին՝ պատաճառաբանությամբ, որ պաստառները տեղադրած գովազդային գործակալությունը՝ Նուշիկյան ասոցիացիան, քաղաքապետարանից թույլտվություն չէր ստացել դրանք տեղադրելու համար։ Մոտ 9 ամիս տևած դատը Խանդանյանը կարճել է՝ հիմնվելով վարչական օրենսգրքի 96-րդ հոդվածին։ Սեպտեմբերի 27-ի նիստը վերջին փուլն էր, որտեղ կողմերը իրենց եզրափակիչ ճառն էին ներկայացնում։ Քաղաքապետարանի ներակայացուցիչը չէր եկել նիստին։ Փինք Արմենիան կդիմի վերաքննիչ դատարան։

Տեղի ունեցավ ԼԳԲՏ թեմայով պաստառների հեռացման հերթական դատական նիստը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Մարտի 21-ին Երևանի վարչական դատարանում տեղի ունեցավ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի հերթական նիստը, որը վերաբերվում է ԼԳԲՏ մարդկանց…

ԼԳԲՏ թեմայով գովազդները սոցիալական չճանաչելու եզրակացությունը․ Փինք Արմենիան կդիմի դատարան


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197

Տեղեկացրել էինք, որ մշակույթի նախարարությունը մերժել էր ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանության թեմայով գովազդները սոցիալական ճանաչել, սակայն մերժման նամակում չէր շարադրել Մշակույթի նախարարության պատասխան եզրակացությունը։

Նոյեմբերի 24-ին ուղարկված նամակում, հղում անելով գովազդի մասին օրենքին, առ այն, որ սոցիալական գովազդ համարվելու համար կարևոր է, որ այն ներկայացնի մարդու իրավունքների, սոցիալական պաշտպանության տարրեր, և որ դրա նպատակն է սոցիալական խնդրի, փաստի, վարքականոնի վերաբերյալ կամ բացասական երևույթի կանխարգելման, վեջինի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին հասարակությանն իրազեկելն է, մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼԳԲՏ թեմայով գովազդները պարունակում են․«Հասարակության մի խավի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության, հասարակության մեջ ինտեգրված լինելու մասին գովազդ, որոնք որևէ հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում և սոցիալական իրազեկման տարր չեն պարունակում»։

Շարունակելով, սոցիալական գովազդի ճանաչման հանձնաժողովից, հայտնում են․ «Հարկ է փաստել նաև, որ ներկայումս հասարակությունը հեռուստահաղորդումների, սոցիալական կայքերի և տեղեկատվական այլ միջոցներով տեղեկացված է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության մասին, հետևաբար տվյալ պարագայում բացակայում է դրա մասին առհասարակ գովազդի տեսքով հասարակությանը իրազեկելու անհրաժեշտությունը»։

Բացի այդ, հանձնաժողովի հիմնավորումներից է, որ․ «Ներկայացված գովազդի նախագծերը ոչ միայն գովազդում քարոզում են հանրությանը այդ խավի գոյության մասին, այլև բացահայտ գովազդում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզող մի շարք կազմակերպություններիգովազդի նախագծերում զետեղված են կազմակերպությունների համացանցային կայքերի, ցանցերի հասցեներ և տեսահոլովակների QR - կոդեր»։

Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովը 0 կողմ, 0 ձեռնպահ և 11 դեմ ձայնով է մերժել երեք գովազդները սոցիալական ճանաչելու դիմումը։ Այդ գովազդներ են՝ «Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվամբ տեսանյութերն ու պաստառները։

Պատասխանը ստորագրված է հանձնաժողովի նախագահ Ա․ Պողոսյանի և քարտուղար Ա․ Բաբախանյանի անունով։

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) փաստի առիթով պատրաստվում է դիմել վարչական դատարան։

2017թմայիսի 27-ին ԼԳԲՏ թեմայով գովազդային պաստառները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին՝ պատճառաբանությամբ, որ դրանք ապօրինի են տեղադրվել։ Գովազդները հեռացնելու համար Փինք Արմենիան քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որն այժմ գտնվում է դատարանի վարույթում։

ԼԳԲՏ թեմայով գովազդները սոցիալական չեն․ մշակույթի նախարարություն


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Մշակույթի նախարարությունը մերժել է ԼԳԲՏ թեմայով երեք գովազդները սոցիալական ճանաչելու Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի (Փինք Արմենիա) դիմումը։ «Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվամբ տեսանյութերն ու պաստառները սոցիալական գովազդ չեն ճանաչվել՝ հիմնվելով սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի եզարկացության վրա։ Եզրակացությունը, սակայն, կցված չէ նախարարության ուղարկած նամակում։ Փինք Արմենիան նոյեմբերի 14-ին կրկին մշակույթի նախարարություն է դիմել՝ ստանալու մերժման եզրակացությունը։ Պատասխանը ստանալուն պես կհայտնենք մանրամասները։ 2017թ․մայիսի 27-ին ԼԳԲՏ թեմայով գովազդային պաստառները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին՝ պատճառաբանությամբ, որ դրանք ապօրինի են տեղադրվել։ Գովազդները հեռացնելու համար Փինք Արմենիան քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որն այժմ գտնվում է դատարանի վարույթում։

Հայտարարություն ԼԳԲՏ-թեմատիկ պաստառների ապամոնտաժման վերաբերյալ


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի պատվերով` 24.05.2017թ. կնքված պայմանագրի հիման վրա, հրապարավել…

Ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն․ ԼԳԲՏ թեմայով պաստառներ Երևանում.


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում առկա են ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ։ Պաստառներից մեկում երկու նույնասեռական…