Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Քաղաքապետարանի դեմ ԼԳԲՏ գովազդային պաստառների դատական գործը կարճվել է վերջին նիստում – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Քաղաքապետարանի դեմ ԼԳԲՏ գովազդային պաստառների դատական գործը կարճվել է վերջին նիստում

Սեպտեմբերի 27-ին Երևանի վարչական դատարանի դատավոր Ռաֆայել Խանդանյանը կարճեց Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ քաղաքապետարանի գործը, որով կազմակերպությունը պահանջել էր ճանաչել իր իրավունքների ոտնահարումը և վերականգնել գովազդային պաստառները։

Հանդուրժողականություն քարոզող ԼԳԲՏ թեմայով պաստառները տեղադրելուց 2 օր անց քաղաքապետարանի հրահանգով հեռացվել էին Երևանի գովազդային վահանակներից 2017թ․ մայիսի 27-ին՝ պատաճառաբանությամբ, որ պաստառները տեղադրած գովազդային գործակալությունը՝ Նուշիկյան ասոցիացիան, քաղաքապետարանից թույլտվություն չէր ստացել դրանք տեղադրելու համար։

Մոտ 9 ամիս տևած դատը Խանդանյանը կարճել է՝ հիմնվելով վարչական օրենսգրքի 96-րդ հոդվածին։ Սեպտեմբերի 27-ի նիստը վերջին փուլն էր, որտեղ կողմերը իրենց եզրափակիչ ճառն էին ներկայացնում։ Քաղաքապետարանի ներակայացուցիչը չէր եկել նիստին։

Փինք Արմենիան կդիմի վերաքննիչ դատարան։