Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170 բռնություն – Page 2 – Pink Armenia
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
2016թ. Հայաստանի կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) անձանց դեմ ատելության խոսքի կամ խտրականությանը վերաբերող հարցերի կարգավորման ուղղությամբ, ասված…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
2015թ. ԼԳԲՏ անձանց իրավունքների համար անկման տարի էր, քանի որ նոր ընդունված Սահմանադրությամբ ամուսնությունը սահմանվեց միություն` բացառապես կնոջ և տղամարդու միջև: Նույնասեռականների ամուսնության…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
2010թ. տվյալներով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների նկատմամբ Հայաստանում խտրական վերաբերմունք ունեին կանանց 86.1% է, իսկ տղամարդկանց` 84.4%: Ասվում է ԱՄՆ պետքարտուղարության` 2014թ. Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում` հիմնվելով Ժողովրդագրության և առողջության հարցերի վերջին հետազոտության վրա, որն իրականացվել է 2010թ.:
«Երեխաների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն 2013թ. իր ամփոփիչ դիտարկումներում մտահոգություն էր հայտնում երեխաների առանձին ենթախմբերի, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցողների նկատմամբ դե ֆակտո խտրականության դրսևորման վերաբերյալ», - նշվում է ուսումնասիրության մեջ` օրինակ բերելով ՀԿ-ներում արձանագրված մի դեպք, երբ դպրոցներից մեկի տնօրենը դպրոցից հեռացրել էր երկու երեխաների, այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նրանց հայրը ապրում է ՄԻԱՎ-ով:
Վկայակոչելով իրավապաշտպաններին` հաշվետվությունում ասվում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ առումով խոցելի համարվող անձանց նկատմամբ հասարակության կողմից խտրականության ու բռնության դրսևորում է առկա, ինչպես նաև ոչ իրավաչափ վերաբերմունք ոստիկանության կողմից:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Այսօր, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանի ընթացում, ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց հունվարի 22-ին ստացված Համընդհանուր պարբերական դիտարկման հանձնարարականների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:
Հյուման ռայթս հաուս…
ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը Հայաստանում շարունակվում է համատարած բնույթ կրել, և պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը նվազեցնելու և իրավունքները պաշտպանելու համար: Դեռ հակառակը, իշխող կուսակցության անդամները, պետական պաշտոնյաները և իշխանությանը կից լրատվամիջոցները չեն դադարում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության կոչերով հանդես գալ, որը ամրապնդում է երկրում անպատժելիության մթնոլորտը:
ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խախտումներին մեծապես նպաստում է խտրականությունն արգելող օրենսդրության և խտրականության համար պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև գործող օրենսդրական դաշտի անկատարությունը, որը ԼԳԲՏ անձանց ավելի խոցելի է դարձնում:
Ավելին, խտրականությունն արգելող իրավական մեխանիզմների, ինչպես նաև ընդհանուր քաղաքականության բացակայությունը նպաստում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարվող հանցագործությունների ոչ պատշաճ որակմանը, քննությանը և մեղավոր անձանց պատասխանատվությանը, քանի որ անձի նկատմամբ հանցագործությունը նրա սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով չի պաշտպանվում ՀՀ օրենսդրությամբ:
ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքն արգելող օրենսդրության բացակայությունն էլ ավելի է ամրապնդել պետական մարմինների ներկայացուցիչների, հանրության հեղինակությունը վայելող անձանց, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների կողմից ատելություն քարոզող հայտարարություններով հանդես գալու հնարավորությունը` այն ներկայացնելով խոսքի ազատության համատեքստում:
Բեռնել զեկույցը
ՀՀ Սահմանադրության 14 հոդվածով պետությունը պարտավորված է հարգել և պաշտպանել մարդու արժանապատվությունը, իսկ 14-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
2014թ. ԼԳԲՏ անձանց դեմ ատելության կոչերը հատկապես ակտիվացան Եվրատեսիլ մրցույթում մորուքով ու կանացի զգեստով ներկայացող ավստրիացի երգիչ Կոնչիտա Վուրստի մասնակցության հետևանքով: Թե´ հասարակության, թե´ իշխանության և թե´ շոու բիզնեսի մակարդակով սկսեցին քարկոծել ավստրիացուն, ինչը հետագայում վերաճեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց դեմ արշավի և ԼԳԲՏ իրավապաշտպանների հետապնդման:
Սույն զեկույցն ամփոփում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի 2014թ. արձանագրած և փաստաթղթավորած դեպքերը, ԼԳԲՏ անձանց հետ իրականացված հարցազրույցների արձանագրությունները, դատական գործերի, համացանցի և այլ զեկույցների ուսումնասիրություններից ստացված տվյալները: 2014թ. իրավունքների ոտնահարման հարցով «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ է դիմել 44 մարդ, որոնց իրավունքի խախտումների դեպքերն այս կամ այն կերպով կապված են դիմողների սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հետ: Զեկույցում ցույց է տրվում, թե ԼԳԲՏ անձանց հետ փոխհարաբերություններում ինչ խախտումներ է կատարել պետությունը, իրավունքների ոտնահարման ինչպիսի բնույթի դեպքեր են արձանագրվել 3-րդ կողմի անձանց հետ փոխհարաբերություններում ու թե բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու պետության ձախողումը ինչ իրադրության է հանգեցրել:
Զեկույցում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերը ներկայացված են հետևյալ կառուցվածքով.
Մարդու իրավունքների այն հիմնական դրույթները, որոնք խախտվել են արձանագրված դեպքերի պարագայում, իրավունքների սահմանումները, ինչպես նաև տվյալ իրավունքների սահմանադրական և օրենսդրական կարգավորումները:
Կոնկրետ իրավունքների ոտնահարումներին առնչվող արձանագրված դեպքերի ընդհանուր նկարագրությունը:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հայաստանում ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց նկատմամբ թշնամանքն ու խտրականությունը շարունակվում է լայն տարածում ունենալ: Ատելության քարոզն ու բռնությունները դեռևս համատարած բնույթ են կրում, մինչդեռ ոստիկանությունն ու դատարանները ավելի շատ են անախորժություններ ստեղծում տուժած և ազատազրկված ԼԳԲՏԻ մարդկանց համար, իսկ Եվրասիական տնտեսական միության միանալու Հայաստանի հայտարարությունը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դրսևորումների հանդեպ մտահոգության առիթ է դարձել, ասված է ԻԼԳԱ-Եվրոպայի մայիսի 10-ին հրապարակված «Ծիածան Եվրոպա» տարեկան զեկույցում:
Եվրոպական 49-ը երկրների մեջ ԼԳԲՏԻ անձանց համար որպես բարենպաստ երկիր Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը: Այսպիսի բացասական պայմանների պատճառով ԼԳԲՏԻ անձինք լքում են երկիրը, ասված է զեկույցում` հղում անելով տեղի ՀԿ-ներին:
Հայաստանին զիջում են միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը` զբաղեցնելով 48 և 49-րդ տեղերը համապատասխանաբար: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցնում է 22-րդ տեղը, իսկ Թուրքիան գտնվում է 44-րդ հորիզոնականում:
ԼԳԲՏԻ հարցերով զբաղով ԻԼԳԱ-Եվրոպայի «Ծիածան քարտեզը» ախշարհամասի երկներում ուսումնասիրում է ԼԳԲՏԻ անձանց առնչվող այն օրենքները, որոնք վերաբերում են խտրականությանը, ընտանիքի ճանաչմանը, ատելության կոչերին ու ատելության հիմքով հանցագործություններին, գենդերային ինքնության ընդունմանը, հավաքների, միավորումների և արտահայտման ազատությանը, ինչպես նաև ապաստանի տրամադրմանը: Այս առումով Հայաստանի օրենսդրությունը ԼԳԲՏԻ անձնանց իրավունքների 9%-ն է ապահովում:
Թեև երկրներից ոչ մեկը չի հասել 100%-անոց մակարդակին, սակայն ԼԳԲՏԻ անձանց համար կատարյալ իրավիճակ ստեղծելուն մոտ է Մեծ Բրիտանիան, որտեղ օրենսդրությունը 86%-ով ապահովում է նրանց իրավունքները:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների իշխանությունները իրավապաշտպանների խնդիրների հետ կապված ՄԱԿ-ի հարցումներին բավարար պատասխաններ չեն տալիս: Դրանք հաճախ ընդհանուր են, խուսափողական և հասկանալու համար հեշտ չեն, ասված է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստի` իրավապաշտպանների դրությանը վերաբերող հաշվետվությունում:
Նա նշում է, որ երկրները աչք են փակում իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող բռնությունների վրա ու այդ դեպքերը չեն հետաքննվում կամ դրանց ուսումնասիրությունը ձգձգվում է:
Ֆորստի տեղեկություններով, իրավապաշտպաններին ահաբեկում են նրանց կամ նրանց ընտանիքներին սպառնալով, զրպարտիչ արշավներով, մահվան սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով, առևանգումներով, դատական հետպնդումներով, սպանություններով, ոստիկանական հետապնդումներով:
ՄԱԿ-ի անդամ երկրներին զեկուցողի առաջարկներից է`
ապահովել իրավապաշտպանների գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ միջավայր և վերացնել ազգային օրենքներով սահմանված` իրավապաշտպանների գործունեությանն ուղղված խոչընդոտները:
պայքարել իրավապաշտպանների նկատմամբ խախտումների և սպառնալիքների դեմ և հետևողական լինել, որպեսզի հանցագործները պատժվեն օրենքի համաձայն, իսկ տուժողները փոխհատուցում ստանան:
հատուկ զեկուցողի հարցումներին բավարար պատասխաններ ուղարկել` տրամադրելով պահանջվող տեղեկությունները:
հատուկ ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին, դրանք են`բնապահպանները, ԼԳԲՏԻ մարդկանց և կանանց իրավունքները պաշտպանողները, բիզնեսի ոլորտում աշխատող իրավապաշտպանները, նրանք, որոնք զբաղվում են ներքին հակամարտության կամ բնական աղետի իրավական խնդիրներով, իրավապաշտպանները, որոնք ապրում են մեկուսացված վայրերում և իրավապաշտպանները, որոնք աշխատում են ուժի կիրառմամբ անհետացածների ընտանիքների հետ և այլն:
ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներ կամ բարեփոխումներ իրականացնել եղածներում:
ապահովել իրավապաշտպանների առանց խոչընդոտների մասնակցությունը ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների գործունեությանը:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության կողմից հրատարակված 2015թ-ի Համաշխարհային տարեկան զեկույցը, որը թվով 25-րդն է, ամփոփում է ողջ աշխարհում մարդու իրավունքների իրադրությունը: Զեկույցում ներառված են ավելի քան 90 երկրներում և տարածաշրջաններում մարդու իրավունքներին առնչվող հիմնական խնդիրները: Սույն զեկույցը լայնամասշտաբ հետաքննական աշխատանք է, որն իրականացվել է Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության աշխատակիցների կողմից 2014թ-ի ընթացքում` տվյալ երկրների մարդու իրավունքների ակտիվիստների հետ սերտ համագործակցությամբ:
Համաձայն այս զեկույցի` Հայաստանում մարդու իրավունքների իրադրությունը գրեթե անփոփոխ է մնացել 2014թ-ի ընթացքում: Իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Կալանավայրերում խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը դեռևս խնդրահարույց է երկրի համար, դրանց քննությունը մնում է անարդյունավետ նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք բաց են լինում: Լրագրողները շարունակում են ենթարկվել ճնշումների և բռնության: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունները և խտրականությունը լրջագույն հիմնախնդիրներ են: Կառավարությունը պետք է վերացնի բոլոր անհարկի սահմանափակումները խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` զավազրկող դեղերը առավել մատչելի դարձնելու համար:
Փոքրամասնությունների իրավունքներ
Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստները հայտնում են, որ ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգության և ֆիզիկական բռնության: ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության խոսքերը, որոնց տարածողները նաև պաշտոնյաներն են, լրջագույն խնդիր է դեռևս համարվում:
Իրավունք թերթը հրապարակել է բազմաթիվ հոդվածներ` կոչ անելով զգուշանալ, բացառել հանրային կյանքից և իրենց ընտանիքներից ԼԳԲՏ անձանց և այն կազմակերպություններին, որոնք պաշտպանում են այդ խմբի անձանց իրավունքները: Մայիսի 17-ին հրապարակված հոդվածում ներառված էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` ներառելով տվյալ անձանց սոցիալական ցանցերի հիպերհղումները: Մի խումբ մարդիկ խնդրել էին հերքել տվյալ հոդվածում հրապարկաված տեղեկատվությունը, սակայն թերթը մերժել էր նրանց: 16 հոգի, մերժումից հետո, հայց են ներկայացրել դատարան` պատվի և արժանապատվությանը հասցված վնասի պահանջով, սակայն դատարանը մերժել է նրանց հայցը հոկտեմբերին:
Կարդացեք ամբողջական զեկույցն անգլերենով:
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Սույն զեկույցը համատեղ ներդրում է` ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 21-րդ շրջանի համար: Այն պատրաստվել է Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք, Հասարակություն առանց…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահը միավորեց ընտանեկան բռնության խնդրով մտահոգ 7 հասարակական կազմակերպությունների, որոնք…
Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հայաստանն իրեն հռչակել է որպես ժողովրդավարական երկիր, որի հիմնական ուղենիշը լիբերալ արժեքների ինստիտուցիոնալականացումն ու իրացումն է, հետևաբար պետությունը և բոլոր շահագրգիռ կազմակերպություններն ու միությունները պետք է գործեն ՀՀ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում՝ ունենալու իրենց ներդրումը ժողովրդավարական արժեքները կրող հասարակության կերտման գործընթացում:
Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող խնդիրիները հիմնականում դիտարկվում են միմիայն բացասական տեսանկյունից, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանները ներկայացվում են որպես ՙազգի դավաճաններ՚, իսկ ԼԳԲՏ անձիք՝ որպես հասարակության թշնամիներ: Արդյունքում, հասարակական կյանքի ցանկացած ոլորտ ԼԳԲՏ անձանց համար դառնում է խտրականության, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, բռնության կիրառման վայր: ԼԳԲՏ անձանց և նրանց աջակիցների նկատմամբ ճնշումները դիտարկվում են որպես նոր մարտահրավերներ, որոնք, սակայն, դեռևս ամբողջականորեն հակադարձված չեն: Պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները միայն նպաստում են ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարմանը՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ:
Ստորագրած լինելով մի շարք հռչակագրեր և համաձայնագրեր՝ այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը չի փորձել անդրադառնալ ու լուծել գենդերի և սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հարցերը: Ավելին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակության մեջ նաև առկա խնդրո շուրջ գիտելիքների բացակայությունը և այս ամենի հետ կապված իրազեկվածությունը կաղում է: Արդյունքում, ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև նրանց խնդիրներով զբաղվող իրավապաշտպանների իրավունքները ոտնահարվում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
Սույն զեկույցը ամփոփում է 2013 թվականին ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման հանրային հնչեղություն ունեցող դեպքերն ու միջոցառումները: