Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
ԼԳԲՏԻ մարդկանց համար Հայաստանը 3-րդ անբարենպաստ երկիրն է Եվրոպայում – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏԻ մարդկանց համար Հայաստանը 3-րդ անբարենպաստ երկիրն է Եվրոպայում

Հայաստանում ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց նկատմամբ թշնամանքն ու խտրականությունը   շարունակվում է լայն տարածում ունենալ: Ատելության քարոզն ու բռնությունները դեռևս համատարած բնույթ են կրում, մինչդեռ ոստիկանությունն ու դատարանները ավելի շատ են անախորժություններ ստեղծում տուժած և ազատազրկված ԼԳԲՏԻ մարդկանց համար, իսկ Եվրասիական տնտեսական միության միանալու Հայաստանի հայտարարությունը հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դրսևորումների հանդեպ մտահոգության առիթ է դարձել, ասված է ԻԼԳԱ-Եվրոպայի մայիսի 10-ին հրապարակված «Ծիածան Եվրոպա» տարեկան զեկույցում:

Եվրոպական 49-ը երկրների մեջ ԼԳԲՏԻ անձանց համար որպես բարենպաստ երկիր Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը: Այսպիսի բացասական պայմանների պատճառով ԼԳԲՏԻ անձինք լքում են երկիրը, ասված է զեկույցում` հղում անելով տեղի ՀԿ-ներին:

Հայաստանին զիջում են միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը` զբաղեցնելով 48 և 49-րդ տեղերը համապատասխանաբար: Տարածաշրջանում առաջատարը Վրաստանն է, որը զբաղեցնում է 22-րդ տեղը, իսկ Թուրքիան գտնվում է 44-րդ հորիզոնականում:

ԼԳԲՏԻ հարցերով զբաղով ԻԼԳԱ-Եվրոպայի «Ծիածան քարտեզը» ախշարհամասի երկներում ուսումնասիրում է ԼԳԲՏԻ անձանց առնչվող այն օրենքները, որոնք վերաբերում են խտրականությանը, ընտանիքի ճանաչմանը, ատելության կոչերին ու ատելության հիմքով հանցագործություններին, գենդերային ինքնության ընդունմանը, հավաքների, միավորումների և արտահայտման ազատությանը, ինչպես նաև ապաստանի տրամադրմանը: Այս առումով Հայաստանի օրենսդրությունը ԼԳԲՏԻ անձնանց իրավունքների 9%-ն է ապահովում:

Թեև երկրներից ոչ մեկը չի հասել 100%-անոց մակարդակին, սակայն ԼԳԲՏԻ անձանց համար կատարյալ իրավիճակ ստեղծելուն մոտ է Մեծ Բրիտանիան, որտեղ օրենսդրությունը 86%-ով ապահովում է նրանց իրավունքները: