Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
News – Page 15 – Pink Armenia
Skip to content Skip to footer

News

«Հավասարություն Հայաստան»-ը 2500 դոլար է փոխանցել Փինքի դրամահավաքին


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
ԱՄՆ-ում հիմնված «Հավասարություն Հայաստան» (Equality Armenia) կազմակերպությունը դեկտեմբերի 2-ին դրամահավաք-երեկո էր կազմակերպել Փինք Արմենիային նվիրատվություն անելու նպատակով, և հավաքված 2500 դոլարը փետրվարի 26-ին փոխանցել…

Քաղաքապետարանը պետք է ապացուցի, որ Փինքի իրավունքները չի խախտել


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Փետրվարի 1-ին Երևանի վարչական դատարանում տեղի ունեցավ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով նախնական դատական նիստը։ 2017թ․ մայիսի…

ՀՌՎ-ի զեկույցը՝ ԼԳԲՏ խնդիրների մասով


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Մինչև 2017թ․ օգոստոս անձի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության համար 9 ֆիզիկական բռնության եղել, հղում անելով Փինք Արմենիային՝ գրում է «Հյումըն Ռայթս Վոչ»…

Տեղի ունեցավ Փինքի տարեկան ժողովը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հունվարի 18-ից 20-ը տեղի ունեցավ Փինք Արմենիայի տարեկան ժողովը, որին մասնակցեց կազմակերպության ողջ անձնակազմը։ Երեք օրվա ընթացքում քննարկվեց և վերանայվեց կազմակերպության ռազմավարությունը, ամփոփվեց 2017թ․…

Staffers discuss activities during annual PINK retreat


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
On January 18-20, Pink Armenia had its annual retreat, which all of the organization’s staff members participated in. During these three days, we discussed…

ԼԳԲՏԻ իրավապաշտպանները «նվազ հավասար» են․ «Ամնեսթի»-ի զեկույցը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
«Ամնեսթի Ինթերնեյշընըլ» (ԱԻ) իրավապաշտպան կազմակերպությունը ԵԱՏՄ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում (բացի Ռուսաստանից) հետազոտություն է իրականացրել՝ պարզելու ԼԳԲՏԻ իրավապաշտպանների վիճակը։ ԱԻ-ն գրում է, որ…

ПИНК отпраздновала свое 10-летие и наградила лучших сторонников


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
20 декабря, мы отметили 10-летие Общественной Информации и Потребности в Знаниях (Пинк Армения). На мероприятии у нас было 10 столов, на которых, согласно годам,…

Нвард Маргарян, президент «Пинк Армении» по случаю 10-летия организации


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Всем добрый день, Я искренне благодарю вас за теплые поздравления и пожелания от имени «Пинк Армения». 10-я годовщина «Пинк Армения» - важный момент для всех…

Փինքի նախագահ Նվարդ Մարգարյանի խոսքը՝ 10-ամյակի առիթով


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Բարի օր բոլորին, Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Փինք Արմենիայի թիմի անունից  ջերմ շնորհավորանքների և մաղթանքների համար։ Փինք Արմենիայի հինադրման և գործունեության 10 ամյակը կարևորագույն պահ է մեզ  բոլորիս համար։ Իհարկե, առաջին հերթին մենք նշում ենք մեր ծննդյան տարեդարձը, ինչպես նաև հիշում այն ճանապարհը, որով կազմակերպությունն անցել է , այն բոլոր հաջողություններն ու խոչընդոտները, որոնք մեզ ավելի փորձառու և հզոր են դարձրել։ Փինքի անցած 10 տարիներից յուրաքանչյուրը, հիրավի, կարելի է անվանել փոփոխության տարի։ Այդ փոփոխություններից յուրաքանչյուրը շատ կարևոր է թե՛ մեզ՝ կազմակերպության աշխատակիցներիս, թե՛ Հայաստանում ԼԳԲՏ անձանց կյանքի համար։ Սա դեռ չի նշանակում, որ փոփոխությունները բավարար են։ Ավելին, Փինքը շարունակելու է հիմնվել այդ փոփոխությունների վրա և շարունակել իր աշխատանքը, որովհետև սա լավագույն առիթն է մեզ համար ոչ միայն նայելու դեպի հետ՝ մեր անցած ճանաարհին, այլ նաև առաջ՝ դեպի մեր առաքելությունն ու տեսլականը։ Մեր գործունեության հիմքում մշտապես ընկած են եղել մեր արժեքները, փոփոխության հասնելու ցանկությունն ու հավատը, ինչպես նաև կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի, անդամի, ինչպես նաև կամավորի ներդրած ջանքերը ամենաանիրատեսական մտքերը իրականություն դարձնելու համար։ Ինձ համար հատկապես կարևոր է տեսնելը, որ կազմակերպությունն օր օրի աճում է, կազմակերպության անդամների կարողությունները զարգանում են րոպե առ րոպե, ինչպես նաև անցյալ տարիների կուտակած փորձը հնարավորություն է տալիս մեզ լինել ավելի ճկուն և առավել արդյունավետ ձևով արձագանքել յուրաքանչյուր դեպքի, և որ այս ամենը մեր առօրյան է և ընթանում է զուգահեռաբար։ Մեր գործընկերները, ընկերները, ինչպես նաև ծանոթ բարեկամենրը մեզ շատ հաճախ են հարցրել, թե ինչպես է պատահել, որ մենք մոտիվացված ենք մնացել այս 10 տարիների ընթացքում։ Այս հարցի պատասխանը շատ ակնհայտ է մեզ համար․ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր մարդու արժանապատիվ ապրելու և ինքնադրսևորվելու իրավունքը մեր հասարակությունում, յուրաքանչյուր անհատի լինելն այնպիսին, ինչպիսին կա։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս, հատկապես Փինք Արմենիայի թիմին, խորհրդի անդամներին, ինչպես նաև կազմակերպության բոլոր ներկա և նախկին աշխատակիցներին և կամավորներին, ինչպես նաև, իհարկե, շնորհակալություն հայտնում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր կազմակերպության հիմնադրման առաջին իսկ օրվանից հավատացել և աջակցել են կազմակերպությանը։ Միասին դեպի մի նոր տասնամյակ։ Նվարդ Մարգարյան

Заключение о непризнании ЛГБТ рекламы социальной, «Пинк Армения» собирается обратиться в суд


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Мы уже сообщали, что Министерство Культуры отказалось признавать социальной рекламу на тему защиты прав ЛГБТ-людей, однако в письме с отказом не было указано…

ԼԳԲՏ թեմայով գովազդները սոցիալական չճանաչելու եզրակացությունը․ Փինք Արմենիան կդիմի դատարան


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197

Տեղեկացրել էինք, որ մշակույթի նախարարությունը մերժել էր ԼԳԲՏ մարդու իրավունքների պաշտպանության թեմայով գովազդները սոցիալական ճանաչել, սակայն մերժման նամակում չէր շարադրել Մշակույթի նախարարության պատասխան եզրակացությունը։

Նոյեմբերի 24-ին ուղարկված նամակում, հղում անելով գովազդի մասին օրենքին, առ այն, որ սոցիալական գովազդ համարվելու համար կարևոր է, որ այն ներկայացնի մարդու իրավունքների, սոցիալական պաշտպանության տարրեր, և որ դրա նպատակն է սոցիալական խնդրի, փաստի, վարքականոնի վերաբերյալ կամ բացասական երևույթի կանխարգելման, վեջինի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին հասարակությանն իրազեկելն է, մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ ԼԳԲՏ թեմայով գովազդները պարունակում են․«Հասարակության մի խավի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության, հասարակության մեջ ինտեգրված լինելու մասին գովազդ, որոնք որևէ հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում և սոցիալական իրազեկման տարր չեն պարունակում»։

Շարունակելով, սոցիալական գովազդի ճանաչման հանձնաժողովից, հայտնում են․ «Հարկ է փաստել նաև, որ ներկայումս հասարակությունը հեռուստահաղորդումների, սոցիալական կայքերի և տեղեկատվական այլ միջոցներով տեղեկացված է ինչպես ավանդական, այնպես էլ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության մասին, հետևաբար տվյալ պարագայում բացակայում է դրա մասին առհասարակ գովազդի տեսքով հասարակությանը իրազեկելու անհրաժեշտությունը»։

Բացի այդ, հանձնաժողովի հիմնավորումներից է, որ․ «Ներկայացված գովազդի նախագծերը ոչ միայն գովազդում քարոզում են հանրությանը այդ խավի գոյության մասին, այլև բացահայտ գովազդում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզող մի շարք կազմակերպություններիգովազդի նախագծերում զետեղված են կազմակերպությունների համացանցային կայքերի, ցանցերի հասցեներ և տեսահոլովակների QR - կոդեր»։

Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովը 0 կողմ, 0 ձեռնպահ և 11 դեմ ձայնով է մերժել երեք գովազդները սոցիալական ճանաչելու դիմումը։ Այդ գովազդներ են՝ «Դու ուզում ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» անվամբ տեսանյութերն ու պաստառները։

Պատասխանը ստորագրված է հանձնաժողովի նախագահ Ա․ Պողոսյանի և քարտուղար Ա․ Բաբախանյանի անունով։

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) փաստի առիթով պատրաստվում է դիմել վարչական դատարան։

2017թմայիսի 27-ին ԼԳԲՏ թեմայով գովազդային պաստառները քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվեցին՝ պատճառաբանությամբ, որ դրանք ապօրինի են տեղադրվել։ Գովազդները հեռացնելու համար Փինք Արմենիան քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որն այժմ գտնվում է դատարանի վարույթում։

Առաջարկություններ՝ քրեական նոր օրենսգրքի համար


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
ՀՀ քրեական նոր օրենսգրքի քննարկումների առիթով Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ մի շարք առաջարկություններ է արել, որոնք ներկայացնում ենք ստորև։ Առաջարկում ենք 72-րդ…

Հայր Վազգեն Մովսեսյանը՝ ԼԳԲՏ կազմակերպության խորհրդի անդամ


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի հոգևորական Հայր Վազգեն Մովսեսյանը դարձել է ԼԳԲՏ իրավապաշտպան «Հավասարություն Հայաստան» կազմակերպության խորհրդի անդամ, հայտնում է «Ասբարեզը»։ Հայր Մովսեսյանը վաղուց է խոսում նույնասեռականների մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին։ Հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի և սոցիալական մեդիայի միջոցով նա քարոզում է, որ սերը բոլորի համար է։ Նրա սերը չի սահմանափակվում միայն հայերով կամ հետերոսեքսուալներով, գրում է թերթը։ Խոսելով ամուսնության հավասարության մասին՝ նա ասել է․ «Հիսուսն ասել է սիրեք միմյանց, ու չկա ոչ մի բացառություն․․․ որևէ այլ դրույթ գոյություն չունի»։ Իհարկե նրա դեմ հարձակումներ քիչ չեն եղել, սակայն Հայր Մովսեսյանի շուրջ ամենամեծ աղմուկը բարձրացավ, երբ  2015թ ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունները օրինականացնելուց հետո նա ասաց․ «Հիսուսն Ավետարանում հոմոսեքսուալության հետ կապված ոչինչ չի ասել։ Հիսուսը ոչ խոսել է հոմոսեքսուալների մասին, ոչ էլ հոմոսեքսուալության դեմ է որևէ բան ասել, հետևաբար եկեղեցին չի կարող նույնասեռ ամուսնությունների դեմ դրույթներ հորինել» Բացի իր առօրյա աշխատանքից, նա նաև հիմնել է «Ուրիշի կոշիկներում» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել աշխարհի մարդկանց, որոնք դժվար կացության մեջ են։ Նա այդ գործունեությունը սկսել է որպես պատասխան Հայոց ցեղասպանությանը, քանի որ նա հավատում է՝ մարդիկ, որոնք անցել են դժոխքով, պատասխանատու են այլոց հանդեպ անարդարությունների դեմ գործել։

Լուսանկարը՝ «Ասբարեզից»

Աջից՝ Հայր Վազգեն Մովսեսյանը, ձախից՝ «Հավասարություն Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Աբելյանը