Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
«Ներգրավենք բոլորին» դասընթաց մարզային ՀԿ-ների և նախաձեռնությունների համար – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

«Ներգրավենք բոլորին» դասընթաց մարզային ՀԿ-ների և նախաձեռնությունների համար

Փինքը հրավիրում է Հայաստանի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայցուցիչներին դիմել «Ներգրավենք բոլորին» դասընթացին մասնակցելու համար։ Այս դասընթացի նպատակն է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին իրազեկել սեռականության հարցերի շուրջ, ինչպես նաև օգնել ձեռք բերել հմտություններ՝ հավասարության սկզբունքներից բխող քաղաքականություն վարելու համար։

Դասընթացը տեղի կունենա Երևանից ոչ հեռու հյուրանոցներից մեկում, հունիսի 7-9-ը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ մինչև ս.թ մայիսի 19-ը։

Հանդիպման վայրը, թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին մինչև մայիսի 24-ը: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները՝ կացությունը հյուրանոցում, սնունդը և ուղևորափոխադրումը:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 377 277 հեռախոսահամարով կամ գրել eduard.martirosyan@pinkarmenia.org էլ. հասցեին (կոնտակտային անձ` Էդուարդ):