Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Նույնասեռականի հետ բիզնես անելու հայկական սարսափը – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Նույնասեռականի հետ բիզնես անելու հայկական սարսափը

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը ժողովրդավարության հիմնական բաղադրիչներն են:

Չնայած Կովկասյան բարոմետրի տվյալները ցույց են տալիս, որ ժողովրդավարությունը թափ է առնում Հայաստանում, ինչն էլ իրենից ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանության հզորացում, սակայն վախը և ատելությունը նույնասեռականների նկատմամբ չի թուալնում մեդիա մանիպուլյացիաների և քաղաքական կոնսերվատիվ ուժերի շահագործումների պատճառով։

2019 թ․ Կովկասյան բարոմետրի տվյալները մեկ այլ հետաքրքիր փաստ են արձանագրել։ Պարզվում է հայաստանաբնակներն ավելի հանգիստ են տանում այն փաստը, որ իրենց հարևանը լինի հանցագործ քան նույնասեռական։ Ցավալին այն է, որ բնակչության 1/3-ից էլ քիչ են կազմում նրանք, ում համար կարևոր չէ, թե ով է իրենք հարևանը, ինչ ռասսայի կամ խմբի է պատասխանում։

 

Հետազոտությունը նաև անդրադառնում է այն հարցին, արդյոք քաղաքացիները հավանություն տալի՞ս են, երբ ազգակիցները բիզնես են անուն, օրինակ՝ հայի հետ, ռուսի հետ, արաբի հետ, Եհովայի վկայի և այլ ազգության կամ խմբի պատկանող անձանց հետ։ Եվ իհարկե, ամենաքիչը մարդիկ նախընտրում են բիզնել անել թուրքի, ադրբեջանցու հետ, իսկ ամենաշատը խուսափում են բիզնես անել նույնաեռականի հետ։

 

Լավ, նույնիսկ եթե փորձենք տրամաբանություն գտնել նրա մեջ, թե ինչու մարդիկ չեն ցանկանում որևէ գործարքի մեջ մտնել պատերազմող կամ լարված հարաբերությունների մեջ գտնվող երկրների քաղաքացիների հետ, ապա հարց է առաջանում, թե ինչով է անձի սեռականությունը խանգարելու որևէ գործնական հարաբերության։

Մի՞թե այն 94%-ը, որ չի ցանկանում բիզնես անել նույնասեռականի հետ, վախենում է, որ գործնական կապերի ժամանակ կարող է սիրահարվել կամ սեռական ցանկություններ ունենալ գործընկերոջ հետ, այլապես ուրիշ բացատրություն դժվար է փնտրել, թե ինչու պետք է գործնական հարարբերությունների մեջ վախենալ դիմացինի սեռականությունից, որը խիստ անձնական է և կապ չունի նրա աշխատանքի, գործի որակի ու մարդկային հարաբերությունների հետ։

Բազմաթիվ ուսումնասիրություններ հասարակության նման վախերի ձևավորման մեջ կապ են տեսնում գիտելիքի պակասի, կրոնի ազդեցության հետ, ինչպես նաև փաստում են քաղաքական ու մեդիամանիպուլյացիաների ազդեցությունը և այլ հանգամանքներ։ Կովկասյան բարոմետրի անդրադարձը մտավոր կարողություններին ցույց է տալիս, որ շատ խելացի որակված հարցվողների 22%-ը հավանություն տալիս է նույնասեռականի հետ բիզնես անելուն։ Զարմանալի չէ նաև դավանանքի և անհանդուրժողականության կապը։ Հայ-Առաքելական եկեղեցու հետևորդների միայն 5%-ն է հավանություն տալիս նույնասեռականի հետ բիզնես անելուն, իսկ այլ կրոններ դավանողները միանշանակ դեմ են արտահայտվել։ Նման տարբերություններ կարելի է նկատել նաև միջնակարգից բարձր և ցածր կրթություն ստացած անձանց շրջանում։

Հետևաբար, հիմնարար ազատությունների հարգանքը և մարդու իրավունքների պատպանությունը հիմնված է կրթության, ազատ ու անկախ մամուլի, ժողովրդավար քաղաքականության վրա, որտեղ քաղաքացին միտված կլինի ոչ միայն հավասարակշռված տեղեկատվություն ստանալու, այլ նաև դրանք վերլուծելու և արհեստական ստեղծված վախերը շրջանցելու հնարավորություն կունենա։

 


Այս վերլուծական նյութը ստեղծվել է «ReDriM» ծրագրի շրջանակներում (ծրագիրն իրականացվել է ՀՌԿԿ-Հայաստանի կողմից` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ)։ Նյութում արտահայտված կարծիքները միայն հեղինակինն են և կարող են չհամընկնել ՀՌԿԿ-Հայաստանի կամ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետների հետ։