Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Տեղի ունեցավ ԼԳԲՏ թեմայով պաստառների հեռացման հերթական դատական նիստը – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Տեղի ունեցավ ԼԳԲՏ թեմայով պաստառների հեռացման հերթական դատական նիստը

Մարտի 21-ին Երևանի վարչական դատարանում տեղի ունեցավ Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի հերթական նիստը, որը վերաբերվում է ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանող պաստառների հեռացմանը։

Նիստի ընթացքում հայցվոր կողմը միջնորդեց, որպեսզի որպես վկա դատարան հրավիրվի պաստառները տեղադրած Նուշիկյան ասոցիացիա ՍՊԸ-ի աշխատակից Գայանե Առուստամյանը՝ պարզելու, թե ինչու են հեռացվել պաստառները, ում պահանջով և ինչ հիմքով, ինչու հետագայում քաղաքապետարանին թույլտվության դիմում չի ներկայացվել պաստառները վերականգնելու համար՝  հակառակ պայմանավորվածության, ինչպես նաև այն, թե նախկինում ինչ պրակտիկա է գործել պաստառները տեղադրելու համար՝ արդյոք թույլտվություն հարցնելու խնդիր եղել է, թե ոչ։

Հայցվոր կողմը նաև միջնորդեց որպես վկա հրավիրել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին՝ Ֆեյսբուքում կատարած հետևյալ գրառման համար․ «Աղբահանության կարևոր բաղադրիչ։ Երևանի քաղաքապետարանն, օպերատիվ արձագանքելով քաղաքացիների բողոքներին, վերացրեց աղբ քարոզող ապօրինի պաստառները», որպեսզի  պարզեն, թե իրեն հայտնի տեղեկություններով ովքեր են բողոք ներկայացրել քաղաքապետարանին և ինչ բողոքների մասին է խոսքը

Դատավոր Ռաֆիկ Խանդանյանը միջնորդությունները մերժեց և գործն ուղարկեց դատաքննության փուլ։