Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Գրաքննություն հայկական կինոարտադրությունում․ «Ոսկե Ծիրանը» հանեց «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Գրաքննություն հայկական կինոարտադրությունում․ «Ոսկե Ծիրանը» հանեց «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը

14-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագրում ընդգրկվել էին ԼԳԲՏ թեմայով երկու ֆիլմ՝ «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրությունը և «Ծիրանի այգիներ» գեղարվեստական ֆիլմը:

Սակայն Կինեմատոգրաֆիստների միությունը, որոնց դահլիճում պետք է ցուցադրվեին ֆիլմերը, որոշեց գրաքննել այն՝ պահանջելով հանել այդ երկու ֆիլմերը ծրագրից, հակառակ դեպքում ամբողջությամբ հանել ծրագիրը։ Կինեմատոգրաֆիստների միությունից մեզ հայտնեցին, որ իրենք սգի մեջ են (հունիսի 23-ին մահացել է կինեմատոգրաֆստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը) և իրենք ոչ մի ֆիլմ ցույց չեն տալու: Արդյունքում, «Ոսկե Ծիրանը» որոշեց հեռացնել ամբողջ ծրագիրը, որտեղ առկա էին մոտ 40 ֆիլմ, որոնք ԼԳԲՏ հարցերից զատ անդրադառնում էին սոցիալական ոլորտին վերաբերող այլ խնդիրների, Ցեղասպանության հարցին, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությանը և այլն:

Այս իրավիճակի պատճառը փոքրաթիվ մարդիկ են, որոնք հիմա էլ դուրս են եկել հայկական կինոարտադրության դեմ։ Կինեմատոգրաֆիստների միության որոշումը, փաստացի ցույց տվեց, որ իրենք ոչ թե ֆիլմարտադրության շահերն են պաշտպանում, այլ որոշ մարդկանց, որոնք կարծում են, թե ֆիլմը չի կարող անդրադառնալ այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ԼԳԲՏ հարցերը:

Այդ մարդկանց մոտեցումը նման է խորհրդային մի ժամանակահատվածի գրաքննությանը, երբ ռեժիսորներին չէր թույլատրում անդրադառնալ եկեղեցուն կամ Հայոց ցեղասպանության հարցին:

Հասկանալով, որ սա ոչ միայն խտրականություն է Հայաստանի ԼԳԲՏ համայնքի դեմ, ստեղծագործական և արտահայտման ազատությունների ոտնահարում, այլ հարված նաև հայկական կինոարտադրությանը, մենք կոչ ենք անում Հայաստանի կինոարտադրողներին իրենց դիրքորոշումն արտահայտել հարցի շուրջ:

Մշակույթի նախարարությանը, որը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պետական աջակիցներից է, կոչ ենք անում դատապարտել տեղի ունեցածը՝ բացառելու հետագա գրաքննությունները, և միջոցներ ձեռնարկել ծրագիրը վերականգնելու համար։ Հարկ է, որպեսզի «Ոսկե Ծիրան»-ը նույնպես վերանայի Կինեմատոգրաֆիստների միության հետ իրենց համագործակցությունը:

Հորդորում ենք նաև այս տարվա Ոսկե Ծիրանին մասնակցող թե՛ տեղի և թե՛ արտասահմանյան հյուրերին արտահայտել իրենց դիրքորոշումը: