Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
«Շրջահայաց լուսաբանում»․ աշխատանքային հանդիպում լրագրողների համար – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

«Շրջահայաց լուսաբանում»․ աշխատանքային հանդիպում լրագրողների համար

Հարգելի լրագրողներ,

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպման նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես են ԶԼՄ-ներում բարձրաձայնվում և ներկայացվում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց և սեռականության հետ առնչվող հարցերը, ինչ թերություններ, խոչընդոտներ և/կամ առաջընթացներ կան այդ ոլորտներում և ինչպես բարելավել դրանք:

Աշխատանքային հանդիպումը նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:

Հանդիպումը տեղի կունենա Երևանից դուրս հուլիսի 28-30-ը (մեկնումը նախատեսված է հուլիսի 28-ին ժամը 19:30): «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս դիմում-հայտը մինչև հուլիսի 16-ը: Հանդիպման վայրը, թեմաները և ժամանակացույցը կտրամադրվեն ընտրված մասնակիցներին:

Հանդիպման մասնակիցները վեց ամսվա ընթացքում` մինչև 2018թ. հունվար, տրված վարժանքների թեմաների շրջանակներում պետք է լրագրողական նյութ (տեքստ, վիդեո, ռադիո, ֆոտո և այլն) պատրաստեն և հրապարակեն:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մանրամասների համար կարողեք զանգահարել 060 377277 հեռախոսահամարով կամ գրել editor@pinkarmenia.org էլ. Հասցեին (կոնտակտային անձ` Հովհաննես):