Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Լույսեր անհամար մարդու իրավունքների համար – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Լույսեր անհամար մարդու իրավունքների համար

Հին ընկերները կրկին միասին էին` վառելու իրենց մոմերը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին: Այս տարի ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառությունը նշվեց մայիսի 16-ին: «Դրական Մարդկանց Հայկական Ցանցը», «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» «Հանրային Տեղեկատվություն և Գիտելիքի Կարիք» ՀԿ-ի հետ միասին անցկացրեցին «Լույսեր անհամար, մարդու իրավունքների համար» միջոցառումը:

Մենք սկսեցինք միջոցառումը 18:00-ին, երբ բոլորը հավաքվեցին Կասկադի մոտ: Մասնակիցները աջակցեցին կարել Քվիլթ` 207 կտորից բաղկացած ծածկոց, քանի որ Հայաստանում մինչ օրս ճիշտ այդ թվով մարդիկ են մահացել ՁԻԱՀ-ից:

Ավելի ուշ բոլորս վառեցինք մոմեր, հետո կարմիր ու սպիտակ փուչիկները բաց թողեցինք դեպի երկինք: Փուչիկների վրա գրված էին տարբեր արտահայտություններ, որոնք ուղղված էին ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հանդուրժողականության նպաստմանը: