Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
դատարան – Pink Armenia
Skip to content Skip to footer

Tag: դատարան

Սոցիալական գովազդների վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
2022 թվականի մարտի 1-ին ՀՀ Վարչական դատարանը կայացրեց վճիռ, որով մերժեց սոցիալական ճանաչել «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի ներկայացրած ԼԳԲՏ անձանց հանդեպ հանդուրժողականություն սերմանող երեք…

Նոր ձեռքբերում Շուռնուխի գործով


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Նոր էինք հասցրել հռչակել ԼԳԲՏ+ անձանց իրավունքների համար պայքարի ազգային օրը, երբ դատարանը ևս մեկ որոշում կայացրեց հօգուտ Շուռնուխի գործով տուժողների: Օգոստոսի 4-ին…

Վերաքննիչ դատարանը բավարարել է «Փինք»-ի բողոքը


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Վերաքննիչ դատարանը բավարարել է «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի, որով Մշակույթի նախարարության կողմից ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականություն սերմանող գովազդները…

«Իրավունք»-ի դեմ Վերաքննիչ դատարանի վճիռը. թերթը ոչ ոքի չի վիրավորել


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
լուսանկարը` LGBTnews.am-ի
լուսանկարը` LGBTnews.am-ի
Այսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ընթերցվեց «Իրավունք» թերթի դեմ 16 քաղաքացիների գործով բողոքի վճիռը: Դատավորներ Ամրահի Պետրոսյանը (նախագահող), Նախշուն Տավարացյանը և Գայանե Կարախանյանը մերժեցին քաղաքացիների հայցը, ըստ որի, «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի հրապարակած «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների ցուցակը» նյութը վիրավորել էր նրանց պատիվն ու արժանապատվությունը: Դատարանի որոշմամբ, հայցվորները պետք է 50 հազարական դրամ վճարեն պատասխանող յուրաքանչյուր կողմերին` «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և Հովհաննես Գալաջյանին: Վերը նշված հոդվածում հրապարակվել էր 60 հոգու անունից բաղկացած «սև ցուցակ» և հղում էր արվել նրանց Ֆեյսբուքի էջերի հիպերհղումներին` կոչ անելով այդ մարդկանց աշխատանքի չընդունել,նրանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն» ցուցաբերել ու չշփվել նրանց հետ: Բացի «թշնամի» որակելուց, հրապարակման մեջ Գալաջյանն այդ 60 անձանց նաև «զոմբի» էր կոչել: Դատարանի որոշման համաձայն, հոդվածում չի գործածվել անձը վիրավորող արտահայտություններ և այն համապատասխանում է խոսքի ազատության սկզբունքներին:

Հյուման Ռայթս Վոտչ-ի 2015թ-ի համաշխարհային զեկույց. Հայաստան


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության կողմից հրատարակված 2015թ-ի Համաշխարհային տարեկան զեկույցը, որը թվով 25-րդն է, ամփոփում է ողջ աշխարհում մարդու իրավունքների իրադրությունը: Զեկույցում ներառված են ավելի քան 90 երկրներում և տարածաշրջաններում մարդու իրավունքներին առնչվող հիմնական խնդիրները: Սույն զեկույցը լայնամասշտաբ հետաքննական աշխատանք է, որն իրականացվել է Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության աշխատակիցների կողմից 2014թ-ի ընթացքում` տվյալ երկրների մարդու իրավունքների ակտիվիստների հետ սերտ համագործակցությամբ: Համաձայն այս զեկույցի` Հայաստանում մարդու իրավունքների իրադրությունը գրեթե անփոփոխ է մնացել 2014թ-ի ընթացքում: Իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Կալանավայրերում խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը դեռևս խնդրահարույց է երկրի համար, դրանց քննությունը մնում է անարդյունավետ նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք բաց են լինում: Լրագրողները շարունակում են ենթարկվել ճնշումների և բռնության: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունները և խտրականությունը լրջագույն հիմնախնդիրներ են: Կառավարությունը պետք է վերացնի բոլոր անհարկի սահմանափակումները խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` զավազրկող դեղերը առավել մատչելի դարձնելու համար: Փոքրամասնությունների իրավունքներ Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստները հայտնում են, որ ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգության և ֆիզիկական բռնության: ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության խոսքերը, որոնց տարածողները նաև պաշտոնյաներն են, լրջագույն խնդիր է դեռևս համարվում: Իրավունք թերթը հրապարակել է բազմաթիվ հոդվածներ` կոչ անելով զգուշանալ, բացառել հանրային կյանքից և իրենց ընտանիքներից ԼԳԲՏ անձանց և այն կազմակերպություններին, որոնք պաշտպանում են այդ խմբի անձանց իրավունքները: Մայիսի 17-ին հրապարակված հոդվածում ներառված էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` ներառելով տվյալ անձանց սոցիալական ցանցերի հիպերհղումները: Մի խումբ մարդիկ խնդրել էին հերքել տվյալ հոդվածում հրապարկաված տեղեկատվությունը, սակայն թերթը մերժել էր նրանց: 16 հոգի, մերժումից հետո, հայց են ներկայացրել դատարան` պատվի և արժանապատվությանը հասցված վնասի պահանջով, սակայն դատարանը մերժել է նրանց հայցը հոկտեմբերին: Կարդացեք ամբողջական զեկույցն անգլերենով: