Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Մաթիաս Ռեյնարդ – Pink Armenia
Skip to content Skip to footer

Tag: Մաթիաս Ռեյնարդ

Շվեյցարիայում հոմոֆոբները կարող են ազատազրկվել


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Շվեյցարիան քրեական օրենսգրքում փոփոխություն է անում, ըստ որի այն մարդիկ, որոնք հոմոֆոբ կամ տրանսֆոբ վերաբերմունք կդրսևորեն այլոց նկատմամբ կպատժվեն այնպես, ինչպես ռասիստները, հաղորդում է «Գեյ Թայմսը»։ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը սեպտեմբերի 25-ին օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել, սակայն այն դեռ ընդունված չէ, քանի որ դեռ պետք է քննարկվի նաև Կանտոնների խորհրդում։ Եթե օրենքի փոփոխությունը վերջնական ընդունվի, ապա օրինախախտները կպատժվեն մինչև 3 տարվա ազատազրկմամբ։ Օրենքի հեղինակ Մաթիաս Ռեյնարդը, տոնելով հաջողությունը, Թվիթերում գրել է․ «Հաղթանա՜կ։ 118 կողմ, 60 դեմ և 5 ձեռնպահ ձայներով Ազգային խորհուրդն ընդունեց հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ խրոհրդարանական իմ նախաձեռնությունը։ Մարդու իրավունքների համար փայլուն հաջողություն է։ Վերջանական պատասխանը կտա Կատոնների խորհուրդը դեկտեմբերին»։ Քվեարկությունից հետո Ռեյնարդն ասել է, որ հոմոֆոբիան կարծիք չէ, այլ՝ հանցանք․ «5 նույնասեռականից մեկը ինքնասպանության փորձ է անում, որոնց կեսը՝ մինչև 20 տարեկան։ Այս հաղթանակը կարևոր ազդանշան է ուղարկում։ Ես արդեն հարյուրավոր արձագանքներ եմ ստացել»: Պատգամավորը նշել է, որ այժմ պատրաստվում է ամուսնության հավասարության հարցը բարձրացնել։ Նույնասեռ ամուսնությունները Շվեյցարիայում օրինականացված չեն, 2007թ․ գործում է քաղաքացիական միությունները ու նույնասեռ զույգերը չեն օգտվում նույն իրավունքներից, ինչ հետերոսեքսուալ զույգերը։