Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
Սեպտեմբերի 22-23-ը Կիևում կայացել է «ՏԵՌԳՈ» ծնողական նախաձեռնության «Ինտենսիվ ուսուցում՝ սեռական կրթության արդի մարտահրավերներ» դասընթացը, որի նպատակն էր հետխորհրդային երկրների ԼԳԲՏ անձանց ծնողների ծանոթացնելը և փորձի փոխանակումը:
Հայաստանից հանդիպմանը մասնակցել են ԼԳԲՏ անձանց երկու ծնող։ Ներկա են եղել ծնղներ նաև Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղրղզստանից Ռուսաստանից և Ուկրաինայից։
Հանդիպման ընթացքում քննարկվել ու ուսումնասիրվել են հետևյալ թեմաները՝ ընտանիքում տաբու հարցերը և ինչպես դրանց հետ գործ ունենալ, ինչպես խոսել երեխաների հետ սեռականության մասին, ԼԳԲՏ զավակաների և ծնողների դժվարությունները, ԼԳԲՏ դեռահասների խնդիրները ուսումնական հաստատություններում, ինչպես պաշտպանել և ջատագովել ԼԳԲՏ երեխաների մարդու իրավունքները։