Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է (ԱՆ)2ՆՄԱՆ խորագիրը կրող ֆոտո ցուցահանդես:
(ԱՆ)2ՆՄԱՆ ցուցահանդեսին մասնակցելու համար բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել հեղինակային լուսանկարները, որտեղ արծարծվում են հանդուրժողականության և խտրականության բացառման գաղափարները:
Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակի պրոֆեսոիոնալ ժյուրիի որոշմամբ, ինչպես նաև բոլոր լուսանկարները կներբեռնվեն կազմակերպության ֆեյսբուքյան էջ, որտեղ էլ 5 օրվա ընթացքում ավելի շատ հավանության արժանացած լուսանկարի հեղինակը կստանա հատուկ մրցանակ: Ցուցահանդեսի նպատակն է մոբիլիզացնել մարդկանց հանդուրժողականության գաղափարի շուրջ և արժևորել մարդկային կյանքի բազմազան բնույթը:
Ցուցահանդեսին կարող է մասնակցել ցանկացած պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչ:
Մրցանակներ
- Ցուցահանդեսի պահանջներին համապատասխանող բոլոր լուսանկարները կտպագրվեն և կցուցադրվեն կազմակերպվող ցուցահանդեսի ժամանակ:
- Ընտրված լավագույն աշխատանքները կօգտագործվեն բացիկների, ինչպես նաև տեղեկատվական նյութերի համար` հեղինակային իրավունքների պահպանմամբ:
- Ընտրված լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով`
- 20.000 դրամ ֆեյսբուքում ամենաշատ հավանության արժանացած լուսանկարի համար,
- 30.000 դրամ ժյուրիի կողմից հավանության արժանացած լուսանկարի համար,
- 50.000 դրամ ԱՆՆՄԱՆ ճանաչված նկարի համար:
- լուսանկարները պետք է ներկայացվեն jpeg ֆորմատով,
- լուսանկարները չպետք է լինեն նախկինում հրապարակված կամ ցուցադրված,
- լուսանկարները չպետք է ունենան խտրական և վիրավորանք պարունակող բովանդակություն:
- յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար: