Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
ինքնասպանություն – Pink Armenia
Skip to content Skip to footer

Tag: ինքնասպանություն

Հայտարարություն Անի հյուրանոցում մահացած երիտասարդի գործով


Deprecated: Automatic conversion of false to array is deprecated in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-content/themes/humanum/content-classic.php on line 197
2017թ. փետրվարի 11-ին Անի հյուրանոցում նախնական տվյալներով ինքնասպանություն է գործել Ռուսաստանի քաղաքացի 23-ամյա Զուրաբ Նեմսաձեն (մամուլում ազգանունը ներկայացված է Համազադեհ): Մի շարք լրատվամիջոցներ, անդրադառնալով դեպքին, նշել էին, որ Զուրաբի դեմ մի երիտասարդ ոստիկանություն բողոք էր ներկայացրել` իր նկատմամբ սեռական բռնության և այդ գործողության պոռնկագրական բնույթի նյութերը համացանցում տարածելու մեղադրանքով: Նաև նշված էր, որ այդ երիտասարդը հետագայում ինքնասպանության փորձ է կատարել: Սակայն, այդ լրատվամիջոցները չէին գրել, որ Զուրաբի, հետագայում նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի անունից նույնպես ոստիկանություն դիմում էր ներկայացվել` վերոնշյալ երիտասարդի` վտանգի մեջ լինելու և վերջինիս ինքնասպանության փորձի դրդապատճառների վերաբերյալ: Ըստ Զուրաբի պատմածի, փետրվարի սկզբին նա Հայաստան էր եկել իր զուգընկերոջ` նշված երիտասարդի, խնդրանքով, որպեսզի օգնի նրան ազատվել ընտանիքի ճնշումներից: Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ին այս պահին անհայտ է երիտասարդի վիճակը և գտնվելու վայրը: Զուրաբի մահվան առիթով հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով: Կազմակերպությանը և դրա իրավաբաններին Զուրաբ Նեմսաձեն մահվանից առաջ լիազորագիր է հանձնել, ինչի հիման վրա վերջինիս շահերը կներկայացվեն գործի քննության ընթացքում: Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն, հետամուտ լինելով գործի պատշաճ քննությանը, լրատվամիջոցներին հորդորում է աչալուրջ լինել, համակողմանի լուսաբանել դեպքը, բացահայտել ճշմարտությունը և այն ուշադրության կենտրոնում պահել: Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առանց նախապաշարումների պարզել իրողությունը, բացահայտել իրական մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել: Հարկ է գիտակցել, որ այս պատմությունն արդեն ողբերգության է հանգել, սակայն եթե հավանականություն կա մեկ այլ ողբերգության, անհապաղ պետք է կանխել: