Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
«Հավասարությունը խթանելու փոխարեն, իշխանությունը ատելության կոչեր է անում». Պետդեպի զեկույցը` Հայաստանում ԼԳԲՏԻ մարդկանց մասով – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

«Հավասարությունը խթանելու փոխարեն, իշխանությունը ատելության կոչեր է անում». Պետդեպի զեկույցը` Հայաստանում ԼԳԲՏԻ մարդկանց մասով

Հայաստանի պաշտոնյաները, այդ թվում` ոստիկանության, զինված ուժերի ու քրեակատարողական հիմնարկների ղեկավարությունները անպատիժ են թողնում լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց նկատմամբ բռնությունների ու խտրականության դեպքերը, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության` 2015թ. մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցում` հրապարակված ապրիլի 13-ին:

«Իշխանական կուսակցության ներկայացուցիչները և իշխանությանը կից լրատվամիջոցները հավասարություն խթանելու փոխարեն, շարունակում են ԼԳԲՏԻ համայնքի դեմ ատելության կոչերով հանդես գալ` ամրապնդելով երկրում անպատժելիության մթնոլորտը»,- հղում անելով Փինք Արմենիայի տարեկան զեկույցին` նշված է ուսումնասիրության մեջ` ավելացնելով, որ ԼԳԲՏԻ մարդիկ ենթարկվում են ֆիզիկական բռնությունների, սպառնալիքների, ոտնձգությունների, ինչին ոստիկանությունը անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում: Փինք Արեմնիան հոկտեմբերի 17-18 Հայաստանում կայացած ԼԳԲՏ համաժողովից հետո` մասնակիցների ստացած բազմաթիվ սպառնալիքների առիթով ոստիկանություն է դիմել և զեկույցում նշված է, որ հոկտեմբերի դրությամբ իրավապահները հետաքննություն էին իրականացնում, սակայն գործը կարճվել էր «հանցակազմի բացակայության» պատճառաբանությամբ:

Փինք Արմենիային հղում անելով` զեկույցում նկարագրվում է դեպք, երբ 2015թ. օգոստոսի վերջին Երևանի կենտրոնում 5 հոգով հարձակվել ու ծեծել էին երկու տրանսգենդեր անձանց: Մինչ ծեծը տուժողները վազել են ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ հույս ունենալով, որ դատախազության ծառայողները օգնություն կցուցաբերեն: Սակայն, ինչպես նշում են 2 տուժողները, դատախազությունից չեն արձագանքել, դուռը չեն բացել, փոխարենը դատախազության ծառայողները ներսից լուռ հետևել են, թե իրենց ինչպես են ծեծում:

Պետքարտուղարության զեկույցում անմասն չի մնացել նաև «Իրավունք» թերթը. «ԼԳԲՏԻ անձինք, որոնց ֆեյսբուքի հաշվիները հոմոֆոբ հոդվածում հրապարակել էր «Իրավունք» թերթը 2014թ. մայիսին, շարունակում են ճնշումների ենթարկվել: Նրանցից մեկը հայտնել է, որ բազմաթիվ սպառնալից նամակներ է ստանում, որ կգտնեն իր հասցեն ու վնաս կհասնեն: Աշխատանքային խտրականության պատճառով, նա չի կարողանում գործ գտնել»:

Զինծառայության մասով ասվում է, որ բացահայտ գեյ անձինք ազատվում են ծառայությունից` ելնելով ենթադրությունից, որ ծառայակիցիների կողմից բռնության կենթարկվեն, սակայն այդպիսիք ազատվում են հոգեկան խանգարումներ ունենալու հիմնավորմամբ, ինչն այդ մարդկանց համար հետագայում դժվարություններ է ստեղծում աշխատանք գտնելու կամ վարորդական իրավունքներ ձեռք բերելու հարցում: Իսկ գեյերը, որոնք ծառայել են բանակում, ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական բռնությունների:

Ազատազրկվածների մասով հղում է արված քրեակատարողական հիմնարկների դիտորդական մարմնին` նշելով, որ նրանք անընդհատ ենթարկվում են նվաստացուցիչ վերաբերմունքի, այլ ազատազրկվածներ ստիպում են նրանց նվաստացուցիչ աշխատանքներ կատարել, իսկ հիմնարկի ղեկավարությունը նրանց առանձնացնում է մյուս ազատարկվածներից: Քրեակատարողական հիմնարկներում ամենավատ պայմաններում հենց ԼԳԲՏԻ մարդիկ են ապրում, ասված է զեկույցում: