Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Պատգամավորն առաջարկում մեկուսացնել ԼԳԲՏԻ մարդկանց – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Պատգամավորն առաջարկում մեկուսացնել ԼԳԲՏԻ մարդկանց

LGBTnews-ը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ, որն իրավաբան է, դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Նա նաև խորհրդարանի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, իսկ 2009-ին եղել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

Իր հարցազրույցում նա ասել է, որ խտրականություն չի կարող համարվել այն տարբերակված մոտեցումն, ինչն ունի արդարացի հիմնավորում: Սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ պայմանավորված տարբերակված մոտեցումը չի կարող համարվել խտրականություն, քանի որ խնդիրն, ասենք, կապված է սերնդի դաստիարակության հետ։

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Բոստանջյանը LGBTnews-ին տված հարցազրույցում ասել է․ «Գոյություն ունեն բնածին իրավունքներ և բստրածին իրավունքներ: Հիմա նույն ձևով ես կարող եմ ասել, որ մարդասպանը մեղավոր չէ, քանի որ իր ուղեղի մեջ մարդ սպանելու ցանկություն է առաջանում և պնդեմ, որ չի կարելի ոտնահարել նրա՝ մարդ սպանելու իրավունքը: Հիվանդ մարդը հիվանդ է։ Դու վիրուս ես, հասկանո՞ւմ ես։ Պատկերացրեք՝ վիրուսը մեր շուրջ պտտվում է, մենք ասում ենք՝ այս վիրուսին օտարացրե՛ք, որ ես չհիվանդանամ, և դուք ասում եք՝ վիրուսը նեղացավ, վիրուսի իրավունքները խախտեցիք: Դուք հասկացա՞ք, թե դուք ինչ եք ասում:»

Այնուհետև նա հավելել է, որ ԼԳԲՏԻ մարդկանց հարկավոր է մեկուսացնել և նրանք պետք է չունենան այն բոլոր իրավունքները, որ ունեն սովորական մարդիկ: