Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Տեղի ունեցավ երկրորդ Եվրոպական Լեսբի* կոնֆերանսը – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Տեղի ունեցավ երկրորդ Եվրոպական Լեսբի* կոնֆերանսը

2019թ․ ապրիլի 12-14-ը Կիևում տեղի ունեցավ երկրորդ Եվրոպական լեսբի կոնֆերանսը, որի հիմնական նպատակներից մեկը լեսբի* կանանց տարածք տրամադրելն էր՝ եվրոպական լեսբի* շարժման համար քաղաքական օրակարգ և աշխատանքային պլան մշակելու համար, ինչն էլ նպատակ ունի մեծացնելու լեսբի* համայնքի ազդեցությունը և տեսանելիությունը բոլոր ոլորտներում։

Հարյուրավոր լեսբի* ակտիվիստներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ, գիտնականներ 40 երկրկներից հավաքվել էին՝ ԵՄ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ քննարկելու մտահոգիչ հարցերը։ Կոնֆերանսի ծրագիրը ներառում էր տարբեր բաժիններ՝ քաղաքականության, ապահովության, լեսբիների* կյանքի և խնդիրների, արվեստի, սեռականության մասին։ Տրվեց լեսբիների* տեսանելիության և ջատագովության աշխարհում ամենամեծ ցանցի պաշտոնական մեկնարկը։

Կոնֆերանսին մասնակցում էին նաև կազմակերպության անդամները։ «(Վերա)գրավելով մեր լեսբի* մարմինները և տարածքները․ ապահովություն և անվտանգություն» ընդլայնված քննարկման ժամանակ կազմակերպության անդամներից Րիմ Սարդարյանը՝ որպես քննարկման խոսնակներից մեկը, անդրադարձավ 2018թ․ Շուռնուխում տեղի ունեցած ատելության հիմքով հանցագործությանը՝ բարձրաձայնելով այն խնդիրը, որ անգամ բռնություն գործադրելիս առավել շատ թիրախավորվել են որպես արական սեռի ներկայացուցիչ ընկալվող անձինք, այսինքն՝ նույնասեռական կանայք բավարար կարևոր չեն ընկալվում, որպեսզի նրանց դեմ անգամ պայքարեն։

Րիմ Սարդարյանը նշել է նաև, որ ՀՀ-ում բացակայում է ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի համար քրեական պատասխանատվությունը, խտրականությունն ուղղակիորեն արգելող օրենսդրությունը, ինչը հանգեցնում է ԼԳԲՏ անձանց նկատմամբ ՍԿԳԻ հիմքով խտրականությամբ զուգորդված հանցագործություն գործած անձանց շրջանում անպատժելիության մթնոլորտի ձևավորման և հանցագործությունների կրկնման։

Րիմը, ով անմիջականորեն աշխատում է լեսբի* համայնքի հետ, շատ բարձր է գնահատել Հայաստանում քվիր ֆեմինիստական ակտիվիստական խմբերի աշխատանքը, սակայն մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում լեսբի* շարժում, որպես այդպիսին, չկա։

Ծայրահեղ աջական ցուցարարները թիրախավորել էին այն հյուրանոցը, որտեղ տեղի էր ունենում համաժողովը, սակայն համաժողովը շարունակվեց իր բնականոն ընթացքով՝ առանց որևէ միջադեպի։