Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Ցույց՝ ԼԳԲՏ անձանց դեմ հարձակումներն արդար քննելու պահանջով – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Ցույց՝ ԼԳԲՏ անձանց դեմ հարձակումներն արդար քննելու պահանջով

Ապրիլի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց ցույց տեղի ունեցավ՝ կապված մեկ ամսվա ընթացքում երկու անգամ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով կատարված բռնությունների հետ։

Ցույցի մասնակիցները, կասկածելով, որ իրավապահ մարմինները պատշաճ կքննեն գործերը, դատախազությունից պահանջում էին արդար և արդյունավետ քննություն։ Մասնակիցները 30 կազմակերպությունների ստորագրած նամակը փոխանցեցին գլխավոր դատախազին։

2018թ․ փետրվարի 27-ին տրանսգենդեր անձին ծեծել էին իր բնակարանում ու այրել տունը։ Տուժածը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և միայն չորս օր անց գիտակցության եկել։ Մոտ մեկ ամիս անց, ապրիլի 1-ին Երևանի կենտրոնում 35-ամյա տղամարդը մի քանի անգամ դանակահարել  էր 15-ամյա պատանու՝ համարելով որ նա նույնասեռական է։ Երկու դեպքում էլ իրավախախտները ազատ են արձակվել՝ երկրից չբացակայելու ստորագրության դիմաց։