Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
ԼԳԲՏԻ անձանց իրավունքները ոտնահարվում են ՀՀ-ում․ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի զեկույց – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏԻ անձանց իրավունքները ոտնահարվում են ՀՀ-ում․ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի զեկույց

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ․-ի սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցի մասին զեկույցը։

Զեկույցում հիմնականում շեշտվում են կանանց իրավունքների, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության, անապահով և խոցելի խմբերի մարդկանց իրավունքների և ԼԳԲՏԻ մարդու իրավունքների խախտումները և դրանց պաշտպանմանն ուղղված առաջարկությունները։ Զեկույցում կոչ է արվում հստակեցնել դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ։

Մասնավորապես, հանձնակատարը քաջարելում է կառավարությանը հրատապ և հստակ դիրքորոշում ստանձնել ԼԳԲՏԻ անձանց, ներառյալ ԼԳԲՏԻ ակտիվիստներին թիրախավորող բռնության, ատելության խոսքի և ատելության հանցագործության բոլոր դեպքերի դեմ և երաշխավորել, որ ցանկացած այսպիսի միջադեպ պատշաճ կերպով կդատապարտվի հանրային տիրույթում, կհետաքննվի և կդատաքննվի: Ի հավելումն ՍԿԳԻ (սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության) հիմքով պայմանավորված ատելության խոսքը քրեականացնող օրենսդրության ընդունման և ՍԿԳԻ պայմանավորված ատելության խոսքը քրեական իրավունքում ծանրացուցիչ հանգամանք դարձնելուն, հանձնակատարն առաջարկում է, որ իշխանությունները վերապատրաստում և իրազեկության բարձրացման միջոցառումներ իրականացնեն այս հարցերի վերաբերյալ իրավապահ մարմինների և դատավորների շրջանում:

Հայաստանը վավերացրել է Եվրոպական կոնվենցիայի թիվ 12 արձանագրությունը, որը սահմանում է խտրականության ընդհանուր արգելք: Ընդհանուր հավասարության և խտրականության դեմ դրույթները ներառված են Հայաստանի սահմանադրության հոդվածներ 28-ում և 29-ում: Սակայն այս դրույթները ոչ մի հղում չեն կատարում սեռական կողմնորոշվածությանը և գենդերային ինքնությանը: Ավելին, հանձնակատարը նկատում է, որ Հայաստանի իրավական համակարգում գոյություն ունեցող հակախտրական դրույթների մեծ մասը «բնույթով դեկլարատիվ են» և պահանջում են գործառնական կիրարկման մեխանիզմներ։

Հոմոֆոբիան շարունակում է լայնատարած մնալ Հայաստանի հասարակությունում, նշված է զեկույցում։

Այնուհանդերձ, հանձնակատարը ոգևորությամբ տեղեկացավ, որ 2018թ. սկզբին Արդարադատության նախարարությունը ՀԿ-ների հետ համատեղ նախապատրաստել էր խտրականության դեմ մի նախագիծ` իրավահավասարության մասին օրինագծի տեսքով: Սակայն 2018թ. ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններից և դրանց հաջորդած կառավարության փոփոխություններից հետո այս օրենսդրական գործընթացը կանգ է առել, ներկայում, տարվում են ակտիվ աշխատանքներ գործընթացի վերսկսման ուղղությամբ։