Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
ԼԳԲՏ անձանց մի խառնեք ձեր վեճերին․ հայտարարություն եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏ անձանց մի խառնեք ձեր վեճերին․ հայտարարություն եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններում դեղին բլոգերն ու Ֆեյսբուքի դեղին էջերն իրենց քարոզարշավներում սկսել են շահարկել ԼԳԲՏ մարդկանց՝ պնդելով, թե նրանք են կանգնած կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետևում:

Հայ առաքելական եկեղեցին ու Հանրապետական կուսակցությունը իրենց քաղաքական շահերը բավարարելու համար տարիներ շարունակ թիրախավորել ու ատելություն են տարածել ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ, ու շարունակում են նույն մեթոդներով՝ ԼԳԲՏ մարդկանց քավության նոխազ դարձնելով, իրենց խաղերում միավորներ հավաքել։

ԼԳԲՏ համայնքը, որքան էլ անմասն չէ երկրում տեղի ունեցող իրադարձություններից ու ներգրավված է տարբեր սոցիալական ու քաղաքական պայքարներում, որևէ կապ չունի եկեղեցու ներքին խոհանոցի ու կաթողիկոսի հրաժարականի պահանջի հետ։ Այնպես որ մի խառնեք ԼԳԲՏ մարդկանց ձեր գործերին և ուժ ու հնարամտություն գտեք, որպեսզի առանց հերյուրանքներ տարածելու ու  ԼԳԲՏ մարդկանց անունը շահարկելու խաղաղ ճանապարհով լուծեք ձեր հարցերը։

Այդուհնադերձ, անկախ նրանից՝ ով կլինի Հայաստանի հոգևոր առաջնորդը, անկախ նրանից, թե ովքեր կլինեն Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, մենք միշտ շարունակելու ենք դատապարտել եկեղեցուց դուրս եկող հակաքրիստոնեական ատելության քարոզներն՝ ուղղված ԼԳԲՏ մարդկանց և այլ խմբերին։