Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով 2014» մրցանակաբաշխություն – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով 2014» մրցանակաբաշխություն

HIV/AIDS issues advocate 2014 awards

Հայաստանում ՄԻԱՎ-ի առաջին դեպքը գրանցվել է 1988թ: 1988թ. մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1924 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 2012-2013 թթ. գրանցված դեպքերի շուրջ 75 տոկոսը միգրացիայի արդյունք է: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը ցույց է տալիս, որ մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց քանակը հասնում է 3700-ի (ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների):

Ամեն տարի դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Հայաստանում սեռական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերով զբաղվող մի շարք կազմակերպություններ, որոնք իրականացնում են տարաբնույթ հանրային և հասարակական միջոցառումներ և´ Երևանում, և´ մարզերում, դեռևս 2010-ին ստեղծել են «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբ»: Ակտիվ համագործակցության շնորհիվ խումբը համատեղ գործողություններ է իրականացնել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և իրավունքների ջատագովության համար, ինչպես նաև հանրային ուշադրությունը սևեռել սեռական առողջության խնդիրների վրա: Խմբի նախաձեռնողներն են «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպությունները:

961387_793508277372020_1545824618_n«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբը» այս տարի ևս իրականացրեց մի շարք հանրային միջոցառումներ դեկտեմբերի 1-ին, իսկ երեկոյան իրականացրեց մրցանակաբաշխություն։ Մրցանակաբաշխության գաղափարն ի սկզբանե ստեղծվել էր «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության կողմից: Հետագայում, երբ ձևավորվեց «ՁԻԱՀ-ի հետազոտության և ջատագովության խումբը», մրցանակաբաշխության արարողության պատասխանատվությունն փոխանցվեց արդեն խմբին:

Մրցանակաբաշխությունն ամենամյա միջոցառում չէ, սակայն ամեն անգամ յուրովի հետաքրքիր է դառնում իր անվանակարգերով, շնորհակալական խոսքերով ու միջոցառման ընթացքով։ Միջոցառումն առիթ է ոլորտում աշխատող մարդկանց ևս մեկ անգամ շնորհակալ լինելու, նրանց խրախուսելու, ոգևորելու, դրվատանքի խոսք ասելու, իրենց ամենօրյա նվիրված աշխատանքն ու ջանքերը գնահատելու համար:

Այս տարվա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով են ճանաչվել.

  1. Լիանա Շախրամանյան (ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն)- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար: Նրա բարեհամբույր և հոգատար վերաբերմունքը, նվիրվածությունը, բարեխիղճ աշխատանքը որպես բուժաշխատող շատ է գնահատվում և´ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և´ հասարակական կազմակերպությունների կողմից:
  2. Նարինե Կոստանյան («Առաքելություն Արևելք» ՄՕԿ հայաստանյան մասնաճյուղ)-ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության մեջ կարևոր ներդրում ունենալու համար: Տարիների աշխատանքը և ոլորտում ունեցած մեծ փորձը աննկատ չեն մնացել հասարակական ոլորտում:
  3. Հասմիկ Հարությունյան (ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար) – ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության մեջ կարևոր ներդրում ունենալու համար։ Նա կարևոր դեր է ունեցել  պետական ոլորտում ՄԻԱվ/ՁԻԱՀ-ի հակազդման ծրագրի զարգացման և իրականացման համար:
  4. MediaLab.am լրատվամիջոց – ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնահարցերը ակտիվ լուսաբանելու, հանությանը լիարժեք տեղեկատվություն տրամադրելու և հանրային քննարկում ստեղծելու համար: Մեդիալաբն այն լրատվամիջոցներից է, որը հատկապես վերջին տարիներին բարձրաձայնել է թե՛ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման, թե՛ ՄԻԱՎ-ով ապրող անձանց խնդիրները, նաև անդրադարձ է կատարել ՄԻԱՎ-ով ապրող միգրանտների, կանաց պատմություններին և խնդիրներին։

Պատվոգիր շնորհվեց նաև Դիջեյ Վակցինային (Արուսյակ Մկրտչյան) ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում իր կատարած աշխատանքի ու ներդրումների համար: Պատվոգիրը նրան հանձնեց ՄԱՁԻԱՀ Հայաստանի ներկայացուցիչ Լենա Նանուշյանը։ Դիջեյ Վակցինան տարիներ շարունակ նախաձեռնում, իրականացնում, մասնակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված տարբեր միջոցառումներին, բարձրաձայնում է խնդիրը տարբեր հասարակական զանգվածների համար, սեմինարներ է անցկացնում, հեռուստահաղորդումների է մասնակցում, փորձում է մշտապես այն հասանելի դարձնել տարբեր հարթակներում: Արուսյակ Վակցիանան նաև ՄԱՁԻԱՀ Հայաստանի բարի կամքի դեսպան է։

Մրցանակաբաշխությունն անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում։ Մրցանակաբաշխությանը ներկա էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում աշխատող ինչպես պետական, այնպես էլ հասարակական սեկտորների աշխատողներ, բժիկներ, իրավապաշտպաններ, լրագրողներ։