Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Լռությունը լուծում չէ – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Լռությունը լուծում չէ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. սա այն օրն է, երբ աշխարհը կրում է կարմիր ժապավեն և  քայլեր է ձեռնարկում ՁԻԱՀ-ը կանգնեցնելու համար:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. սա այն օրն է, երբ ոչ բոլոր հայերը, սակայն մի քանի հասարակական կազմակերպություններ բարձրաձայնում են համաշխարհային հիմնահարցը մեր երկրում: 2008թ-ից ի վեր այս կազմակերպությունները աշխատում են միասին, անցկացնում միացյալ միջոցառումներ և ստեղծում ամուր ներուժ ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկման, կանխարգելման, բուժման, խնամքի և մարդու իրավունքների պաշտպանության համար: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ (ՓԻՆՔ Արմենիա) նրանցից մեկն է:

Կարմիր ԺապավենԱյս տարի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Առաքելություն Արևելք հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղական կազմակերպություններն անցկացրին միացյալ հանրային միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառումը անցկացվում էր ՁԻԱՀ-ի համաշխարհային արշավի «Համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ» խորագրի ներքո: ՓԻՆՔ Արմենիան Իրական աշխարհ – իրական մարդիկ, Կանանց ռեսուրսային կենտրոն, Դրական մարդկանց հայկական ցանց, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, Կրթություն հանուն առողջության, Հայկական կարմիր խաչի ընկերություն և Առողջապահություն, տեղեկատվություն, վիճակագրություն կազմակերպությունների հետ միասին մշակեցին գրքույկ, որտեղ զետեղված են մարդու իրավունքների ոտնահարումների մասին պատմող պատմություններ` ուղղված ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, տղամարդկանց, ովքեր սեռահարաբերություն են ունենում տղամարդկանց հետ, սեքս աշխատողների, միգրանտների, ներարկային թմրադեղ օգտագործողների, կանանց, այն խնդիրներին, որոնց նրանք հանդիպում են ընտանիքում, աշխատավայրում և ընդհանրապես հասարակության մեջ: Գրքույկները բաժանվեցին լրագրողներին, խորհրդարանականներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մյուս հյուրերին դեկտեմբերի 1-ին ՄԱՁԻԱՀ-ի մամլո ասուլիսի ժամանակ:

Այդ օրը վաղ առավոտից մենք  հավաքվել էինք Կառավարական շենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, և տեղադրել էինք հատուկ պատուհաններ, որոնց վրա գրված էր. «Բաց և տես, թե ով կարող է տուժել ՁԻԱՀ-ից»: Երբ անցորդները բացում էին պատուհանները, տեսնում էին սեփական արտացոլանքը հայելու մեջ: Այս նախաձեռնության իմաստը կայանում էր նրանում, որ ցանկացած ոք կարող է վարակվել ՄԻԱՎ-ով: Սովորաբար մարդիկ մտածում են, որ ՁԻԱՀ-ն իրենց խնդիրը չէ, միայն թմրադեղ օգտագործողները, «վատ» կանայք կամ նույնասեռականները կարող են տուժել ՁԻԱՀ-ից: Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ չկան ռիսկային խմբեր, այլ կա ռիսկային վարքագիծ և յուրաքանչյուրս կարող ենք դրսևորել այն: Հիմնականում կառավարության աշխատակիցները ուշադրություն չէին դարձնում, կա՛մ նրանք ուշանում էին աշխատանքից, կա՛մ մտածում, որ դա նրանց դեմ ուղղված որևէ գործողություն էր:

Նույն օրն, ավելի ուշ, երթն անցավ Երևանի կետրոնական փողոցներով` բաժանելով տեղեկատվական նյութեր: Երթի ընթացքում ժամանակ առ ժամանակ իրականացվել են ֆլեշմոբեր: Ֆլեշմոբմների ընթացքում ստվարաթղթի կտորներ միացնելով իրար մենք ստանում էինք միջոցառման ուղերձը «Լռությունը լուծում չէ», իսկ հակառակ կողմում` կարմիր ժապավենի պատկեը: Երթի առջևից մասնակիցները տանում էին փուչիկներից պատրաստված մեծ կարմիր ժապավեն: Երթի ավարտին, Օպերայի շենքի մոտ մենք վերջին ֆլեշմոբը ցուցադրեցինք և տրաքացրեցինք փուչիկները, որպեսզի կոտրեինք լռությունը:

Նախորդ տարիներին անցորդ երիտասարդները հարցնում էին. «Ինչո՞ւ եք այս միջոցառումը կազմակերպել, չէ՞ որ Հայաստանում ՁԻԱՀ չկա»: Ի համեմատություն նախորդ տարիների` այս տարի մադիկ ավելի իրազեկված էին:

ՄԻԱՎ-ի կանխարգելման համար անհրաժեշտ 3 հիմնական քայլերն են. իրազեկում, ջատագովում և վարքագիծ: Այժմ մենք գիտենք ՄԻԱՎ-ի մասին, նաև ՄԻԱՎ-ի տարածման ճանապարհների և կանխարգելման մասին իրազեկվածության բարձրացման համար կիրառվող գործողություններն են լայն տարածում ստացել երկրում, բայց արդյոք դրսևորու՞մ ենք պաշտպանված վարքագիծ: Դա է պատճառը, որ դեռ շատ անելիք ունենք ռիսկային վարքագիծ կանխելու համար: Եվ ի՞նչն է ամենակարևորը. երբեք չլռեք, խոսեք այդ ամենի մասին, հարցրեք, եթե չգիտեք, տեղեկացրեք մյուսներին, եթե դուք իրազեկված եք, պաշտպանեք ձեր իրավունքները և օգնեք ջատագովել այլոց իրավուքները ևս: