Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
«Շրջահայաց լուսաբանում»` լրագրողների աշխատանքային հանդիպում – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

«Շրջահայաց լուսաբանում»` լրագրողների աշխատանքային հանդիպում

Հարգելի լրագրողներ,

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպման նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես են այսօր ԼԳԲՏ անձանց և սեռականության հետ առնչվող հարցերը բարձրաձայնվում և ներկայացվում ԶԼՄ-ներում, ինչ թերություններ, խոչընդոտներ և/կամ առաջընթացներ կան այդ ոլորտներում և ինչպես բարելավել դրանք:

Աշխատանքային հանդիպումը նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:

Աշխատանքային հանդիպումը տեղի կունենա Երևանից դուրս դեկտեմբերի 18-20-ը (մեկնումը նախատեսված է դեկտեմբերի 18-ին ժամը 19:30): «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ դեկտեմբերի 11և ուղարկել editor@pinkarmenia.org էլ. հասցեին: Հանդիպման վայրը, թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին:

Հանդիպման մասնակիցները վեց ամսվա ընթացքում` մինչև 2016թ. հունիսի 20-ը, տրված վարժանքների թեմաների շրջանակներում պետք է լրագրողական նյութ (տեքստ, վիդեո, ռադիո, ֆոտո և այլն) պատրաստեն և հրապարակեն:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 37 72 77 հեռախոսահամարով կամ գրել editor@pinkarmenia.org էլ. հասցեին (կոնտակտային անձ` Հովհաննես):