Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Քննարկում. «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա» – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Քննարկում. «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա»

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության Հայաստանյան ներկայացուցչության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ կազմակերպում է երիտասարդության շրջանում մեկօրյա քննարկում «Հանդուրժողականություն և հոմոֆոբիա» թեմայով: Քննարկումը տեղի է ունենալու ս.թ. ապրլի 25, 26, 27-ին, ժամը 16:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դահլիճում (Պ. Ադամյան 14): Մասնակցության համար խնդրում ենք գրել training@pinkarmenia.org հասցեին և նշել, թե որ օրը կնախընտրեք այցելել:

Քննարկումը կազմակերպվելու է հետաքրքիր թատերական խաղի տեսքով, որն իրենից ներկայացնում է ֆեյսբուքյան քննարկում: Յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա, որպես ֆեյսբուքյան օգտատեր, ակտիվորեն մասնակցել քննարկմանը, մեկնաբանություններ անել, հարցեր բարձրացնել, ինչպես նաև հավանել կամ չհավանել մասնակիցների կողմից ներկայացված փաստարկները: