Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Նամակներ ՀՀ գերատեսչություններին՝ հոմոֆոբիայի դեմ պայքարելու համար – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Նամակներ ՀՀ գերատեսչություններին՝ հոմոֆոբիայի դեմ պայքարելու համար

Այսօր՝ մայիսի 17-ը հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի պայքարի միջազգային օրն է։

Ավելի քան 100 երկրների հետ Հայաստանը ևս մասնակցում է արշավին՝ իրականացնելով մեկ շաբաթյա մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն բարձրաձայնելու ԼԳԲՏ մարդկանց խնդիրները։

Այս առիթով Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) նամակներ է* ուղարկել Հայաստանի նախագահին, վարչապետին, Ազգայի Ժողովի պատգամավորներին, նախարարություններին, Սահմանադրական դատարանին, դատախազությանը և ոստիկանությանը։

Նամակներում տեղեկություն է տրամադրված Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավիճակի մասին, ներկայացված են հետազտություններից տվյալներ և համապատասխան գերատեսչություններին արված են համապատասխան առաջարկություններ։

Մասնավորապես, ՀՀ նախագահին առաջարկվել է՝

– Մշտադիտարկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը և ուսումնասիրել առկա իրավական կարգավորումները ոլորտում, ինչպես նաև հանդես գալ նոր օրենսդրական կամ առկա օրենքներում փոփոխությունների իրականացման առաջարկով։

– Ապահովել ՀՀ–ում օրենսդրական կարգավորումներ` պայքարելու սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ` ապահովելով հավասար իրավունքներ և հարգանք լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ։

Վերը նշված առաջարկություններն ուղղվել է բոլոր գերատեսչություններին։

Վարչապետի դեպքում նաև առաջարկվել է։

– Իրականացնել ՀՀ կողմից ստանձնած միջազգային կոնվենցիոն պարտականությունները, մարդու իրավունքների կոնվենցիոն և այլ մարմինների, ներառյալ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի, Մարդու իրավունքների կոմիտեի, Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված բոլոր առաջարկությունները, որոնք առնչվում են ԼԳԲՏ իրավունքների իրացման ապահովմանը։

Ոստիկանությանն ու դատախազությանը՝

– Իրավապահ գործունեություն իրականացնելիս ընդունել խտրականության բացառման սկզբունքը՝ որպես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման հիմնարար կանոն:

Նույն սկզբունքը առաջարկվել է հաշվի առնել նաև պատգամավորներին ՝ օրենքներ և այլ իրավական ակտեր ընդունելիս, իսկ Սահմանադրական դատարանին՝ գործեր քննելիս և իրավական ակտերի սահմանադրականության հարցը որոշելիս։

Կրթության և գիտության նախարարությանը՝

– ՀՀ-ում խթանել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և  միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմների ստեղծումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝

– ՀՀ-ում ստեղծել սոցիալական ոլորտում սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և  միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմներ:

Առողջապահության նախարարությանը՝

– ՀՀ-ում ստեղծել առողջապահության ոլորտում սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հետ առնչվող հարցերի գիտելիքահեն և միջազգային մանսագիտական չափորոշիչներին համապատասխան կրթության, վերապատրաստման ու մշտադիտարկման մեխանիզմներ:

Հայաստանում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա միջոցառումներին կարող եք ծանոթանալ pinkarmenia.org կայք էջում։

Նույնասեռականությունը դադարեց համարվել հոգեկան խանգարում, երբ 1990թ․ մայիսի 17-ին հրապարակվեց  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների դասակարգման հերթական համարը։

Դրանից 15 տարի անց 24 հազար հոգու և մի շարք միջազգային կազմակերպությունների ջանքերով այդ օրն ընտրվեց աշխարհում նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը։

2009թ․ արշավի անվանը ավելացվեց նաև տրանսֆոբիան, իսկ 2015թ՝ բիֆոբիան։

Հայաստանը արշավին միացել է 2010թ-ից։

Օրվա նպատակն է աշխարհում ուշադրություն հրավիրել նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություններին, ճնշումներին ու խտրականությանը։

* նամակների նմուշներ