Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Սոցիալական գովազդների նկարահանման հայտադիմումների մրցույթ – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Սոցիալական գովազդների նկարահանման հայտադիմումների մրցույթ

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) հայտարարում է 3 տեսահոլովակների (սոցիալական գովազդ) նկարահանման մրցույթ, որոնց գլխավոր թեման պետք է լինեն այն խնդրահարույց հարցերը, որոնց բախվում են ԼԳԲՏԻ մարդիկ Հայաստանում, և որոնք կնպաստեն հասարակութունում ԼԳԲՏ անձանց մասին վերաբերմունքի դրական փոփոխմանը:

Նպատակ`

Սոցիալական գովազդի արտադրություն, որը կնպաստի ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխությանը և կբարձրացնի ԼԳԲՏԻ հարցերի շուրջ տեղեկացվածության մակարդակը: Տևողությունը պետք է լինի 15-ից 30 վայրկյան։

Առաջարկությունները պետք է ներկայացվեն նախնական որոշակի ձևաչափով և ներառեն հետևյալը`

– Յուրաքանչյուր սոցիալական գովազդի հակիրճ նկարագրություն (կես էջ/ մինչև 300 բառ)
– Տեխնիկական մանրամասներ /մեթոդաբանություն
– Ժամանակացույց (նկարահանման ժամկետը և վերջնական արդյունքի ցուցադրումը չպետք է գերազանցի 1 ամիսը)
– Մանրամասն բյուջեն (ներկայացվում է առանձին excel ֆայլով)
– Դիմողի մասին տեղեկություն, ծրագրի աշխատանքային խմբի անդամների ինքնակենսագրականները․

Թեմաներ`

Յուրաքնաչյուր դիմող պետք է ներկայացնի առնվազն 1, առավելագույնը 3 տեսահոլովակ։ Տեսահոլովակների թեմաները կարող են ընտրվել ստորև նշվածներից։

1 Հոմո/բի/տրանսոֆոբ ատելության խոսքեր, խտրականություն ԼԳԲՏԻ անձանց հանդեպ և ատելության հիմքով հանցագործություններ։

Հոմո/բի/տրանսոֆոբ ատելության հիմքով հանցագործությունների մակարդակը և խտրականությունը ԼԳԲՏԻ անձանց հանդեպ հայաստանյան հասրակությունում ծայրահեղ բարձր է, ինչը համայնքի անդամների կյանքը դնում է մշտական վտանգի և սպառնալիքների տակ` խոչընդոտելով նրանց վայելելու առօրյա կյանքը։ Ի տարբերություն ֆիզիկական բռնության, հանրային դեմքերի մեծ մասը (քաղաքական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլն) չեն ընդունում, որ ատելության խոսքը լուրջ խնդիր է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ատելության կոչերը ուղղակիորեն նպաստում են ԼԳԲՏԻ անձանց մարգինալացմանը և բռնության տարածմանը։   

2 ԼԳԲՏԻ անձանց տեսանելիության ցածր մակարդակը հասրակությունում։

Հասարակության մեծ մասը չի ընդունում, որ իր շրջապատում կան գեյեր և լեսբիների, ինչը բարդացնում է, որ վերոնշյալ խումբն ազատ ապրի իր ինքնությամբ։ Նայիր շուրջդ։ Մարդիկ, որոնց դու սիրում ես և մարդիկ, որոնք գտնվում են քո շուրջը կարող են լինել ԼԳԲՏԻ մարդկանցից։ Բոլոր հասարակությունները բազմազան են և այդ բազմազանությունը պետք է զարգանա և խրախուսվի։ Բազմազանությունը հարստություն է։  

3 Տրանս անձանց խնդիրները։ 

Ավանդական և պահպանողական հասարակություններում հաճախ «գենդերը» մեկանբանվում է սխալ։ Հասարակությունում սովոր են մտածել, որ մարդիկ ծնվում են կամ տղա կամ աղջիկ, սակայն միշտ չէ այդպես։ Որոշ մարդիկ չեն կարողանում ընդունել իրենց կենսաբանական սեռը և գենդերը, ինչը հանգեցնում է բացասական վերաբերմունքի հասրակության կողմից իր գենդերը չընդունող մարդու հանդեպ։

———————————-

Առաջակությունները/բովանդակությունները կգնահատվեն հետևյալ պահանջների հիման վրա․ բովանդակությունը և առաջ քաշված թեմայի համապատսխանությունը, ստեղծագործական մոտեցումը և այլն։

Թեկնածուներին խորհուրդ է տրվում ներկայացնել սեփական առաջարկությունները վերը նշված թեմաներից` նվազագույնը մեկի, առավելագույնը երեքի համար։  Կախված առաջարկության բովանդակությունից` ընտրությունը կարող է տարբեր դիմողներից գաղափարներ ներառել, որը ենթադրում է որ բոլոր երեք տեսահոլովակները կարող են ունենալ տարբեր հեղինակներ։    

Յուրաքանչյուր սոցիալական գովազդի նկարահանման համար պահանջվող գումարը չպետք է գերազանցի 500,000 ՀՀ դրամը (ներառյալ հարկերը)։  

Հայտերը պետք է ներկայացված լինեն կամ անգլերեն կամ հայերեն։ Հայերեն ներկայացված առաջարկությունները պետք է ներառեն անգլերեն համառոտ նկարագրություն։

Առաջարկությունները, որոնք չեն բավարարի վերը նշված պահանջներին կամ կլինեն վերջնաժակետից հետո, չեն դիտարկվի։

Դիմումների վերջնաժամկետն է ապրիլի 17-ը, երկուշաբթի։ Խնդրում ենք ուղարկել ձեր հայտերը armen.aghajanov@pinkarmenia.org   էլ․ հասցեին` կրկնoրինակն ուղարկելով eduard.martirosyan@pinkarmenia.org    

Սոցիալական գովազդների արտադրությունը և տարածումը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի կողմից համակարգվող`  «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Հայաստանում և Վրաստանում»,  ծրագրի շրջանակներում։ Թեմաների հետ կապված գաղափարների համար կարող եք ուսումնասիրել վերոնշյալ ծրագրի շրջանակներում  իրականցված երկու հետազոտությունները՝ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրություն, որն իրականցրել է  Փինք Արմենիան, և  Հայաստանում ԼԳԲՏԻ անհատների և մարդու իրավունքների իրավիճակի ուսումնասիրություն՝ իրականցված Հասարկություն առանց բռնության ՀԿ-ի կողմից։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Արմեն Աղաջանովին՝  զանգահարելով +374 60 377277 հեռախոսահամարին կամ գրելով՝ armen.aghajanov@pinkarmenia.org: