Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Ուզում եմ դառնալ ՓԻՆՔ-ի կամավոր – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Ուզում եմ դառնալ ՓԻՆՔ-ի կամավոր

Հարգելի ընկերներ,

ուրախությամբ հայտնում ենք, որ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ) հասարակական կազմակերպությունը վերսկսում է կամավորների հետ աշխատանքը:

ՓԻՆՔ-ում կամավոր դառնալու համար անհրաժեշտ է, նախ և առաջ, լրացնել դիմում-հայտը, որը կարող եք գտնել այստեղ: Դիմում-հայտերի հիման վրա կկարողանանք աշխատանքային տարբեր ոլորտներում համակարգել կամավորական աշխատանքը` հիմնվելով կամավորի նախասիրութունների և հմտությունների վրա: Ուստի, խնդրում եմ, հայտը լրացրել ամենայն օբյեկտիվությամբ և պատասխանատվությամբ, հարցերին տալ համապարփակ պատասխաններ:

Լրացնելուն պես` հայտը ուղարկեք մեզ volunteer@pinkarmenia.org էլ. փոստի հասցեով կամ բերեք մեր գրասենյակ` ք. Երևան, Նալբանդյան 41/1, բն. 1ա: Պատասխանատու անձ` Լուսինե:

Կազմակերպությունը նաև խրախուսում է սեփական նախաձեռնությունները: Դրանք կարող են աջակցություն ստանալ կազմակերպության կողմից իրագործման գործընթացում:

Մենք մեծ խանդավառությամբ ենք լցված և կցանկանանք աշխատել յուրաքանչյուրիդ հետ: Այդ իսկ պատճառով սպասում ենք ձեզ:

Հ.Գ. Երևանից դուրս ապրող այն անձիք, ովքեր նույնպես ցանկանում են կամավորական աշխատանք ծավալել «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի հետ, կարող են մեզ գրել իրենց ցանկության մասին: Նրանք նույնպես կներգրավվեն մեր աշխատանքի մեջ, ուղղակի անհրաժեշտ է համաձայնեցնել աշխատելաոճը: