Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Դատապարտում ենք Օռլանդոյի անմեղ զոհերի նկատմամբ ատելությունը – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Դատապարտում ենք Օռլանդոյի անմեղ զոհերի նկատմամբ ատելությունը

IMG_8373Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում զինված տղամարդը հունիսի 12-ին ներխուժել է ԼԳԲՏ անձանց «Պուլս» գիշերային ակումբ, սպանել 50 մարդու և վիրավորել 53-ին:

Մենք` ՀՀ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներս, համախոհներս, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս և պարզապես ՀՀ քաղաքացիներս, դատապարտում ենք ակումբի վրա իրականացրած ատելության հիմքով հարձակումը, ինչպես նաև մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ընկերներին։

Մենք դատապարտում ենք ատելության խոսքը, որն այս օրերին ահագնանում է համացանցում` ի պաշտպանություն ահաբեկչի։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին հարգել անմեղ զոհերին, այլ ոչ թե պաշտպանել ահաբեկչությունն ու ահաբեկչական գործողությունները։

Հունիսի 13-ին, երեկոյան 20։30-ին ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացվեց մոմավառություն՝ ի հիշատակ բոլոր անմեղ զոհերի։