Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Լրատվական նոր էջ – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Լրատվական նոր էջ

Աշխատանքային հանդիպում լրագրողների համար

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Լրատվական նոր էջ» աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես են այսօր սեռականությանը առնչվող հարցերը բարձրաձայնվում և ներկայացվում ԶԼՄ-ներում, ինչ թերություններ, խոչընդոտներ և/կամ առաջընթացներ կան այդ ոլորտում և ինչպես բարելավել առկա վիճակը:

Աշխատանքային հանդիպումը նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:

Այն տեղի կունենա Աղվերանի «Արթուրս» հանգստյան տանը մայիսի 11-12-ին: «Լրատվական նոր էջ» աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը` հետևելով հղմանը, մինչև ս.թ. մայիսի 8-ը: https://docs.google.com/spreadsheet/viewform?formkey=dF9scDZiaUl3YjZnN05mRlk1Wm04YVE6MQ

Հանդիպման թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 377277 հեռախոսահամարով, կամ գրել training@pinkarmenia.org էլ. հասցեին (կոնտակտային անձ` Լուսինե):