Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Հայկական կազմակերպությունները, ճանաչված անձինք կոչ են անում իրավական բարեփոխումներ իրականացնել ԼԳԲՏ համայնքի խտրականության դեմ – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Հայկական կազմակերպությունները, ճանաչված անձինք կոչ են անում իրավական բարեփոխումներ իրականացնել ԼԳԲՏ համայնքի խտրականության դեմ

ՀՀԿառավարությունը պետք է անդրադառնա անպատժելիության, անհանդուրժողականության, անհավասարության մթնոլորտին

(Նյու Յորք, օգոստոսի 20, 2018 թ.)—Ավելի քան 100 հայկական կազմակերպություններ և հայտնի անձինք այսօր բաց նամակ են գրել Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցություններին, միջազգային կազմակերպություններին և եկեղեցիներին՝ կոչ անելով նրանց դատապարտել վերջերս տեղի ունեցած ԼԳԲՏ ակտիվիստների դեմ հարձակումները և աջակցել Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասարության, նրանց նկատմամբ խտրականությունը դադարեցնելու օրենսդրական և քաղաքական բարեփոխումներին:

«Հայաստանի կառավարությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի այն քաղաքականության, օրենքների և սոցիալ-քաղաքական մթնոլորտի փոփոխման ուղղությամբ, որոնք շարունակում են խթանել Հայաստանի ԼԳԲՏ համայնքի նկատմամբ անհանդուրժողականությունն ու բռնությունը»,- ասում է գրող Նենսի Կրիկորյանը: «Առանց հստակ օրենսդրական, քաղաքական բարեփոխումների և կրթական ծրագրի, նման հարձակումները կշարունակվեն և Հայաստանի կառավարությունը չի կարող պաշտպանել ԼԳԲՏ համայնքը բռնությունից ու խտրականությունից»:

Կառավարությանն ուղղված նամակի համար առիթ հանդիսացավ վերջերս Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում օգոստոսի 3-ին տեղի ունեցած հարձակումը ինը հոգու վրա, որոնց մեջ կային նաև ԼԳԲՏ ակտիվիստներ: Հարձակումը, ատելությունը և խտրականությունը պատկերող անհանգստացնող և ցայտուն օրինակ է: Համաձայն հաղորդման՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ըստ որի օգոստոսի 3-ին հարցաքննել է զոհերին և ձերբակալել է մի քանի կասկածյալների և հաջորդ օրը ազատ է արձակել նրանց, սակայն, ըստ երևույթին որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել:

«Մասնավորապես մտահոգիչ էր այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը (Ծառուկյան դաշինքից) իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Հայաստանից հեռացնել ԼԳԲՏ անձանց»,- նշում է Երևանում մարդու իրավունքների հարցերով զբաղվող Սարգիս Պալխեանը: «Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը ողջունելի ժեստ էր, սակայն դա մեղմ է ու բավարար չէ նշանակալից փոփոխություններ նախաձեռնելու համար»:

Հայաստանի օրենսդրությունը չի ապահովում Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքներ (տես՝ Amnesty International-ի հայտարարությունը): Հայաստանի օրենսդրությունը չի արգելում խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատնամբ աշխատանքի, բնակարանային կամ սոցիալական նպաստների հարցերում, ինչպես նաև չի սահմանում որպես ատելության հիմքով իրագործված հանցագործություն (hate crime) ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրականացված հարձակումները:

Նամակում մանրամասն ներկայացված է Հայաստանի կառավարությանն ուղղված կոչը.

  • սահմանել օրենսդրական բարեփոխումների ժամանակացույց և օրակարգ, որպեսզի ԼԳԲՏ անձանց տրամադրվի օրենքով սահմանված հավասար իրավունքներ.
  • առաջարկել ծրագիր, որը կնպաստի ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության մեջ հանդուրժողականությանն ու հարգանքի խթանմանը՝ հրապարակային հայտարարությունների և հանրային կրթական ծրագրերի ստեղծման միջոցով.
  • հանդես գալ ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված բոլոր հարձակումները դատապարտող և մեղավորներին հետաքննելու, պատժելու և ԼԳԲՏ անձանց պաշտպանելու պարտավորությունները կատարելու հայտարարությամբ:

Այն կոչ է անում Հայաստանի քաղաքական կուսակցություններին, ինչպես նաև միջազգային հայկական կազմակերպություններին, ներառյալ բոլոր դավանանքների հայկական եկեղեցիներին, հստակ արտահայտել իրենց աջակցությունը նման բարեփոխումների օրակարգին և ծրագրին, և  դատապարտել ԼԳԲՏ համայնքի դեմ հարձակումները: Հայաստանի ընտրողները, ինչպես նաև միջազգային հայկական կազմակերպությունների աջակիցները, իրավունք ունեն իմանալ, թե ինչ դիրքորոշում ունեն իրենց կուսակցություններն ու կազմակերպությունները այս հարցի շուրջ:

«Հայաստանի նոր կառավարությունը շատերին հույս է ներշնչել, որ երկրում կլինեն իրական բարեփոխումներ թափանցիկության, արդարության և հավասարության հարցերի շուրջ: ԼԳԲՏ  հիմնախնդիրների բարեփոխումները պետք է լինեն այս նոր խոստումների մի մասը»,- նշում է Նենսի Կրիկորյանը: «Կրոնի», «մշակույթի» և «արժեքների» վրա հիմնված հնացած և կեղծ հիմնավորումներն այլևս չեն կարող քողարկել ատելությունը, բռնությունն ու անհանդուրժողականությունը Հայաստանի ԼԳԲՏ անձանց նկատմամբ»:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապվել:
Երևանում, Սարգիս Պալխեանին (հայերեն, անգլերեն, արաբերեն լեզուներով): Հեռ: +374-94-44-13-53 կամ sarkisbalkhian@gmail.com / Twitter: @SarkisBalkhian
Նյու Յորքում, Նենսի Կրիկորյանին (անգլերեն լեզվով): Հեռ: +1.646.234.8529 կամ nkbookgroup@gmail.com / Twitter: @nancykric