Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
(ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդեսի հայտարարություն – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

(ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդեսի հայտարարություն

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ ս.թ մայիսի 21-ից 28-ը` «Բազմազանության շաբաթվա» ընթացքում համատեղ անցկացնելու են միջոցառումների շարք:

Միջոցառումների շարքում է նաև (ԱՆ)ՆՄԱՆ խորագիրը կրող ցուցահանդեսը, որը տեղի կունենա մայիսի 21-ից 23-ը Հայաստանի նկարիչների միությունում: (ԱՆ)ՆՄԱՆ ցուցահանդեսին մասնակցելու համար բոլոր ցանկացողները կարող են ներկայացնել իրենց այն աշխատանքները (գեղանկար, լուսանկար, գրաֆիկա, ծաղրանկար, մանրանկար և այլն) և աշխատանքների կարճ մեկնաբանությունը, որտեղ այս կամ այն կերպ արծարծվում է բազմազանության գաղափարը` էթնիկ, սեռական, մշակութային, կրոնական, մասնագիտական, տարիքային և այլ բազմազանություն: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 ստեղծագործություն: Ժյուրիի և հանդիսատեսի կողմից կընտրվեն և կպարգևատրվեն լավագույն աշխատանքները: Ընտրված ստեղծագործությունները տպագրվելու և բազմացվելու են` հեղինակային իրավունքների պահպանմամբ:

Ստեղծագործությունների համար սահմանված պահանջներն են`

  • Աշխատանքները չպետք է ունենան խտրական և վիրավորանք պարունակող բովանդակություն,
  • Աշխատանքները չպետք է նսեմացնեն մարդու, սոցիալական տարբեր խմբերի արժանապատվությունը կամ տարածեն ատելության և բռնության կոչեր:
  • Աշխատանքները պետք է հարգեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Աշխատանքները կարող են բերվել  «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, 0001, Նարբանդյան 41/1, բն. 1ա հասցեով կամ ուղարկվել info@pinkarmenia.org էլ. փոստին:

 Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարացված է մինչև ս.թ. մայիսի 16-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 377277 կամ 010 561396 հեռախոսահամարներով, կամ գրել info@pinkarmenia.org էլ. փոստին (կոնտակտային անձ Կոլյա):

_________________

Միջոցառումների անցկացման նպատակն է ցույց տալ Հայաստանում առկա բազմազանությունը` շեշտադրելով փոխադարձ հարգանքի, հավասարության և միաժամանակ միասնության գաղափարները: