Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Կազմակերպության կարողությունների զարգացում – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Կազմակերպության կարողությունների զարգացում

Հայտարարության հրապարակման սկիզբը՝ դեկտեմբերի 24, 2019 թ

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝  փետրվարի 17, 2020 թ

Հայտարարող կազմակերպություն՝ «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

 

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (Փինք) փնտրում է տեղական կազմակերպություն՝ տրամադրելու վերապատրաստում և խորհրդատվական ծառայություններ Փինքին և գործընկեր այլ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)։ Վերապատրաստումը և խորհրդատվական ծառայությունները պետք է ուղղված լինեն գործադիր ու ֆինանսական կառավարման, ֆոնդահայթայթման, ծրագրային կառավարման, մշտադիտարկման ու գնահատման ոլորտներին և հիմնված լինեն Փինքի և գործընկեր ՔՀԿ-ների կարիքների վրա։

Վերապատրաստման և խորհրդատվական ծառայությունների տրամադրումը նախատեսվում է 2020թ․ փետրվար-հուլիս ամիսներին: Ծառայության համար նախատեսվող գումարը չի կարող գերազանցել չորս (4) միլիոն դրամը։

Փինքը  մտադրված է պայմանագիր կնքել մեկ խորհրդվական կազմակերպության  հետ, որն իր մեջ կարող է ներառել այլ անհատ մասնագետների և կազմակերպությունների ծառայություն (կոնսորցիում)։

Հայտերի հետ կապված ցանկացած հարց կարող եք ուղարկել տվյալ էլեկտրոնային հասցեին՝ grants@pinkarmenia.org, նամակի առարկան նշելով՝  «Խորհրդատվական ծառայություն․ հարց, կազմակերպության անունը»։

Կից փաստաթղթում ծանոթացեք դիմելու ընթացակարգին և հայտարարությանը։