Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Փինք Արմենիան կոչ է անում իրավապահ մարմիններին պատշաճ քննել կազմակերպության աշխատակիցների և ԼԳԲՏ ակտիվիստների դեմ հարձակումը – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Փինք Արմենիան կոչ է անում իրավապահ մարմիններին պատշաճ քննել կազմակերպության աշխատակիցների և ԼԳԲՏ ակտիվիստների դեմ հարձակումը

vomanqՓետրվարի 15-ին ժամը 21:00 սահմաններում 3 անհայտ անձինք Երևանի կենտրոնում հարձակվել և ծեծել են 5 ԼԳԲՏ ակտիվիստների, որոնցից 2-ը` Փինք Արմենիայի աշխատակիցներ են:

Ելնելով հարձակվողների հնչեցրած սեռական կողմնորոշմանն ուղղված արտահայտություններից ու հայհոյանքներից` Փինք Արմենիան դեպքը դիտարկում է որպես ատելության հիմքով հանցագործություն:

Փինք Արմենիան խստորեն դատապարտում է մարդկանց սեռական կողմնորոշման հիմքով բռնություն գործադրողներին և այն արդարացնողներին: Տարիներ ի վեր իրավապահ համակարգը Հայաստանում անտարբերության է մատնում ԼԳԲՏ անձանց հասցեին ուղղված սպառնալիքները և ատելության կոչերը` առկա դիմում-բողոքները կարճելով` «հանցակազմի բացակայության» հիմքով: Իսկ այդ համակարգի կողմից որակարվորված «առանց հանցակազմ» սպառնալիքները վերաճում են ատելության հիմքով հանցագործությունների, որոնք ավելի հաճախական և շարունակական են դարձել:

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետամուտ լինել հանցագործներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում: Հիշեցնում ենք, որ ատելության հիմքով հանցագործությունները օջախն են բոլոր ցեղասպանությունների:

Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն, և իրավապահ մարմինները պատասխանատու են, որպեսզի ՀՀ քաղաքացին` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, ռասայից, լեզվից, սեռից, դավանանքից կամ այլ հայացքներից իրեն ապահով զգա երկրում, որտեղ աշխատում ու հարկ է վճարում, որպեսզի իրավապահ մարմիններն աշխատավարձ ստանան ու ապահովեն իր պաշտպանվածությունը: