Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի հայտարարությունն ուղղված սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորմանը – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի հայտարարությունն ուղղված սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորմանը

Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտում է Հայաստանում անհատների և խմբերի նկատմամբ վերջին բռնությունների և անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման և գենդերային ինքնության վրա: Այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք և ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, և հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության և անհանդուրժողականության խթանման գործիք:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերը, որոնց Հայաստանը անդամակցել է, հաստատում են պետությունների կողմից հստակ պարտավորվածություններ` պաշտպանելու մարդկանց խտրականությունից` սեռական կամ այլ կարգավիճակի վրա հիմնված:
Մարդու համընդհանուր իրավունքները միշտ գերակայում են, երբ նույնիսկ լարվածություն կա մշակույթի և մարդու համընդհանուր իրավունքների միջև:

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին հետամուտ լինել այս բնագավառում անպատժելիության ներկայիս մթնոլորտի վերացմանը` այս գործողությունները արագ և խորապես հետաքննելով, և ապահովել բոլորին ազգային ու միջազգային փաստաթղթերով երաշխավորված պաշտպանությունը:

աղբյուրը` ՄԱԿ-ը Հայաստանում