Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Հայաստան. կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Հայաստան. կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն

Կանանց և աղջիկների պաշտպանությունը դեռ չի համապատասխանում միջազգային չափանիշներին:

«Ամնեսթի ինթերնեշնլի» 2011թ. զեկույցը

Մարտին վարչապետի հրամանագրով կառավարությունը ստեղծեց միջգերատեսչական պետական ​​հանձնաժողով` պայքարելու գենդերային բռնության դեմ: Սակայն, հակառակ CEDAW 2009թ. առաջարկի, կառավարության կողմից քայլեր չեն ձեռնարկվել առաջընթացի` մասնավորապես կանանց նկատմամբ բռնության դեմ օրենսդրությանն ուղղված և ապաստարանների ստեղծման համար: Առայժմ երկրում կա միայն մեկ ապաստարան, որը գործում է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի ներքո` արտասահմանյան դրամաշնորհներով:

Հոկտեմբերին  ամուսնու և սկեսրոջ դաժան ծեծի պատճառով մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը` շարունակաբար կրկնվող ընտանեկան բռնության զոհը: Ըստ նրա քրոջ, Զարուհի Պետրոսյանը երկու անգամ դիմել է ոստիկանություն, տեղեկացրել բռնության մասին և օգնություն խնդրել, սակայն իրեն մերժել են` դեպքը համարելով «անկարևոր» և «անտեղի»: Դեպքի  հրապարակայնությունից հետո ամուսինը ձերբակալվեց «առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու» մեղադրանքով:

Հայաստանի վերաբերյալ ամբողջական զեկույցը կարդալ այստեղ (անգլերեն)