Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
Հասնել զրոյի – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

Հասնել զրոյի

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը իրականացնում է հետևյալ միջոցառումները.

  • 13.15 – Երթ համալսարանների շրջանում` կրելով պաստառներ և հատուկ շապիկներ: Սկիզբը Տերյան 74-ից:
  • 14:00 – ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագովներ2011 մրցանակաբաշխության կազմակերպում: Այս միջոցառման համար նախատեսված են 6 անվանակարգեր.

1. տեղական հասարակական կազմակերպություն/ներկայացուցիչ,
2. միջազգային կազմակերպություն/ներկայացուցիչ,
3. պետական կառույց/ներկայացուցիչ,
4. հանրային գործիչ,
5. մշակութային գործիչ,
6. ԶԼՄ/լրագրող:

  • 18:00 – Հանրային միջոցառում Մոսկվա կինոթատրոնի մոտ, որտեղ տեղադրված կլինի մեծ սեղան, պրոեկցիոն լապտեր և էկրան:

Սեղանի վրա տեղադրված կլինեն բազում նվերներ, սակայն որպեսզի անցորդները ստանան դրանք, նրանք պետք է պատասխանեն նվերին փակցված հարցին: Նրանք կարող են պատասխանել միանգամից, եթե գիտեն, կամ կարող են պատասխանը փնտրել տեղեկատվական նյութերի մեջ, որոնք տեղադրված կլինեն սեղանի վրա:
Պրոեկցիոն լապտերի միջոցով մարդիկ հնարավորություն ունեն խաղալու մեկ այլ խաղ, որը նման է խաղարկային սարքի: Կրկին մասնակիցները ընտրում են հարց պարունակող թերթ, նրանք հնարավորություն ունեն գտնելու պատասխանը տեղեկատվական նյութերից և տրամադրելով վերջնական պատասխանը: Ճիշտ պատասխանի դեպքում խաղարկային սարքը կկանգնի 3 ԶՐՈՆԵՐԻ վրա և մասնակիցները կստանան նվեր: