Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
«Շրջահայաց լուսաբանում»․ դասընթաց լրագրողների համար – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

«Շրջահայաց լուսաբանում»․ դասընթաց լրագրողների համար

Փինքը կազմակերպում է հերթական՝ «Շրջահայաց լուսաբանում» դասընթացը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։

Դասընթացի նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես են այսօր ԼԳԲՏ անձանց և սեռականության հետ առնչվող հարցերը բարձրաձայնվում և ներկայացվում ԶԼՄ-ներում, ինչ թերություններ, խոչընդոտներ և/կամ առաջընթացներ կան այդ ոլորտներում և ինչպես բարելավել դրանք:

Այն նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, խմբագիրների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:

Դասընթացը տեղի կունենա Երևանից դուրս, ապրիլի 26-28-ը (մեկնումը նախատեսված է ապրիլի 26-ին ժամը 19:30):

«Շրջահայաց լուսաբանում» դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը՝ https://bit.ly/2ur81Un մինչև ապրիլի 14-ը։Հանդիպման վայրը, թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին:

Մասնակիցները վեց ամսվա ընթացքում` մինչև 2019թ. հոկտեմբերի 1-ը, տրված վարժանքների թեմաների շրջանակներում պետք է լրագրողական նյութ (հոդված, վիդեո, ռադիո, ֆոտո ևայլն) պատրաստեն և հրապարակեն:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 060-377277 հեռախոսահամարով կամ գրել info@pinkarmenia.org հասցեին (կոնտակտային անձ` Կարինե):