Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
«Գիտելիք և իրավունք» դասընթացի հայտարարություն – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

«Գիտելիք և իրավունք» դասընթացի հայտարարություն

“Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք” ՀԿ-ն Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ 2010թ. նոյեմբերից իրականացնում է «Բազմազանություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անց է կացվում «Գիտելիք և իրավունք» երկօրյա դասընթացը, որի նպատակն է միավորել երիտասարդներին այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են մշակութային բազմազանությունը, հարգանքը հասարակության տարբեր խմբերի նկատմամբ, հանդուրժողականությունը, հավասարությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը և այլն:

Դասընթացը անվճար է, որը ներառում է նաև մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ և սուրճի ընդմիջում: Մասնակիցները կստանան մասնակցության վկայական, իսկ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ծրագրի տարեկան միջոցառմանը` «GATE-գենդեր, ակտիվություն, հանդուրժողականություն և հավասարություն» երիտասարդական ճամբարին:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացված դիմում-հայտը ուղարկել

  • էլ. փոստով՝ training@pinkarmenia.org

Հարցերի դեպքում գրել training@pinkarmenia.org: