Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
ԼԳԲՏ անձանց հետ աշխատող մասնագետներն ուղեցույցի կարիք ունեն. հետազոտություն – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

ԼԳԲՏ անձանց հետ աշխատող մասնագետներն ուղեցույցի կարիք ունեն. հետազոտություն

Հրապարակվել է «Հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագիտական իրադրության հասկացում ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում» հետազոտությունը, որի նպատակն է ուղեցույցների մշակման համար դուրս բերել այն մասնագետների կարիքները, որոնք աշխատում են ԼԳԲՏ անձանց հետ:

Հետազոտությունն իրականացվել է Երևանում 2016թ. մայիսից հուլիսը: Ուսումնասիրությանը մասնակցել են 31 մասնագետ (հոգեբան, հոգեբույժ, սեքսոլոգ, սոցիալական աշխատող), որոնցից 16-ը ԼԳԲՏ անձանց հետ աշխատելու փորձ ունեցել է, 15-ը` ոչ:

Արդյունքում պարզվել է, որ ԼԳԲՏ անձանց հետ աշխատելիս էթիկական և մասնագիտական միջամտությունները սահմանող և կարգավորող համընդհանուր մոտեցումների կամ ուղեցույցների պարտադիր կիրառությունը մեծամասամբ չի վերահսկվում և յուրաքանչյուր առանձին ոլորտի մասնագիտական շրջանակում առկա են բազմաթիվ ներքին հակասություններ, ծայրահեղ և միմյանցից խզված մոտեցումներ:

Այդուհանդերձ, ուսումնասիրության մեջ ընդգրկված մասնագետները ողջունում են ԼԳԲՏ մարդկանց հետ աշխատանքային ուղեցույցների մշակումը:

Հետազատոտության արդյունքում առաջարկվել է մեկ ընդհանրական ձեռնարկի կամ աշխատանքային ուղեցույցի մշակումը, որը կներառի ներքոնշյալ բաժինները կամ բաղադրիչները՝

  • Սեռականություն, ոչ հետերոնորմատիվ սեռականություն. ժամանակակից մոտեցումներ, գիտական մեկնաբանություններ, հիմնական հասկացություններ,
  • ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում էթիկական նորմեր. հակախտրականություն, մասնագիտական միջամտության սահմաններ, անձնական և մասնագիտական դիրքորոշումներ,
  • ԼԳԲՏ անձանց իրավունքներ, ընդհանուր տեղեկատվություն ԼԳԲՏ համայնքի մասին,
  • ԼԳԲՏ անձանց հետ աշխատելու կոնկրետ տեխնիկաներ, մեթոդներ, հաղորդակցության հմտություններ:

Բեռնել հետազոտությունն այստեղ: