Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the humanum domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (This message was added in version 6.7.0.) in /var/www/vhosts/old.pinkarmenia.org/httpdocs/wp-includes/functions.php on line 6170
«Ուրախ եմ, որ կիսում ենք նույն արժեքները». պարի խմբից հեռացված նույնասեռականը` Հրանուշ Հակոբյանին – Pink Armenia
Skip to content Skip to sidebar Skip to footer

«Ուրախ եմ, որ կիսում ենք նույն արժեքները». պարի խմբից հեռացված նույնասեռականը` Հրանուշ Հակոբյանին

Նույնասեռական լինելու համար պարի խմբից հեռացված ամերիկահայ Գայլ Խանդիկյանը պատասխանել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որը Առավոտին տված հարցազրույցում ասել էր` Հայաստանում ոչ ոքի իրավունքները չպետք է ոտնահարվեն: 

«Շատ ուրախ եմ, որ ես և տիկին Հակոբյանը մարդու իրավունքների պաշտպանության և հավասարության հարցում նույն արժեքներն ենք կիսում:

Հայերը բոլոր մարդկանց պես տարբեր են: Մեր դեպքում` մեր մեծ և աշխարհով մեկ տարածված սփյուռքը, մեր բազմազանությունը յուրահուկ է դարձնում, և մեր բազմազանությունն է մեզ գեղեցկացնում և ուժ տալիս այսօր:

Հայաստանը պետք է լինի այն վայրը, որտեղ բոլոր հայերը կարող են այցելել ու եթե ընտրում են մնալ, պետք է ապրեն պաշտպանված ու իրենց արժանապատվությունը չստորադասվի մյուսներինից:

Ցավոք, ինչպես շատ երկրներում, Հայաստանում ևս ԼԳԲՏ քաղաքացիների մարդու իրավունքները հավասարապես չի դիտարկվում: Այս փաստը կարող են հաստատել Հայաստանում ԼԳԲՏ մարդու իրավունքների ոլորտում աշխատող ցանկացած կազմակերպություն: ԼԳԲՏ մարդիկ անձամբ կարող են հաստատել: Կառավարության պարտականությունն է ապահովել բոլոր քաղաքացիների իրավունքները, անկախ նրանց սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և արտահայտումից: Հայաստանի կառավարությունը ձախողում է այդ գործը:

Ես շարունակում եմ ապրել և աշխատել Հայաստանում, որտեղ օրեցօր ավելի շատ զգում, որ տանն եմ, չնայած այն դժվարություններին, որ ԼԳԲՏ մարդիկ ունենում այստեղ:

Ես ակնկալում եմ կիսել ապագան այս գեղեցիկ երկրի հետ, որն իմ հայրենիքն է: Ես շարունակում եմ հայկական ազգային պարեր սովորել, ինչի համար շնորհակալ եմ նոր պարուսույցիս իր սիրալիրության համար:

Հուսով եմ, որ սփյուռքի նախարարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի ու կաշխատի համապատասխան կառավարական մարմինների հետ, որպեսզի ապահովվի Հայաստան բոլոր այցելողների և հայրենադարձների մարդու իրավունքների պաշտպանությունը»: